Դիմել բժշկի

Լյարդի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա ՈւՁՀ ուղղորդմամբ

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

Բուժառուն՝ արական սեռի, 66 տ․

Ախտորոշում՝ վերել հաստ աղիքի քաղցկեղ՝ լյարդի մետաստատիկ ախտահարմամբ

 

Վերել հաստ աղիքի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է հաստ աղու մասնահատում։

Մինչվիրահատական հետազոտություններով հայտնաբերվել է նաև լյարդի օջախային ախտահարում՝ մետաստազ: 

Վիրահատությունից հետո բուժառուն ստացել է  քիմիաթերապևտիկ բուժում՝ 10 կուրս ք/թ։ Դինամիկան եղել է դրական՝ լյարդի S-6 սեգմենտի մետաստատիկ օջախը չափսերով փոքրացել է։

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ

Բուժառուին ցուցվել է լյարդի մետաստատիկ օջախի նվազագույն ինվազիվ միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ):

Մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) կատարվեց 1 փուլով։ Միջամտությունների սրահում, բուժառուն՝ մեջքին պառկած դիրքում, ՈւՁՀ պատկերներով ուղղորդվելով՝ կատարվեց եզակի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա՝ տեղային ինֆիլտրատրվ անզգայացման և ն/ե սեդացիայի պայմաններում։

Միջամտությունը տևեց շուրջ 45 րոպե, որից 6 ժամ անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից բավարար վիճակում։

Միջամտությունից 1 օր անց կատարվեց որովայնի ՀՇ քննություն. լյարդի S-6 սեգմենտի եզակի մետաստատիկ օջախի ՌՀԱի արդյունքում մետաստատիկ օջախը լիարժեք ոչնչացվել է։

 

ՀՇ պատկերներն աբլացիայից հետո

աբլացիա

ռադիոհաճախական-աբլացիա

 լյարդի-մետստատիկ-օջախի-աբլացիա

 

 

Կարդացեք նաև՝ 
Գաստրոինտեստինալ ուռուցքից լյարդի մետաստազների բուժման եզակի դեպք ռադիոհաճախական աբլացիայի մեթոդով

Թոքի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա ՀՇ ուղղորդմամբ

 

© Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն, Ուիգմոր Քլինիք