Դիմել բժշկի

Գաստրոինտեստինալ ուռուցքից լյարդի մետաստազների բուժման եզակի դեպք ռադիոհաճախական աբլացիայի մեթոդով

Բուժառուն` իգական սեռի, 58 տ.

08/2020թ․- ին լյարդի և ստամոքսի նորագոյացությունների ասեղային տրեպան բիոպսիայի արդյունքում բուժառուին ախտորոշվել է ստամոքսի գաստրոինեստինալ ուռուցք՝ լյարդի մետաստատիկ ախտահարմամբ։

 

Ախտորոշում` ստամոքսի գաստրոինտեստինալ ուռուցք լյարդի մետաստատիկ ախտահարմամբ

 

Շուրջ 5 ամիս բուժառուն ստացել է Գլիկովեկ, որից հետո վիրահատվել է. կատարվել է ստամոքսի մասնահատում և լյարդի ձախ բլթի ատիպիկ մասնահատում (մետաստազների կապակցությամբ)։ Վիրահատությունից մոտ 5 ամիս անց հերթական հետազոտության ժամանակ հիվանդի մոտ հայտնաբերվել են լյարդի աջ և ձախ բլթերում բազմակի մետաստատիկ ախտահարումներ։

ՀՇ պատկերներ բուժման համալիր մոտեցումից առաջ (Լյարդի աջ և ձախ բլթերում տոտալ մետաստատիկ ախտահարում)

լյարդի-մետաստատիկ-օջախներ լյարդի-մետաստատիկ-օջախներ 

լյարդ-մետազտատիկ-օջախներ

 

Բուժական պլան

Հաշվի առնելով ոչ ստանդարտ իրավիճակը՝ բուժառուի համար կազմվեց անհատական բուժական պլան.

Ներկայացնում ենք ըստ փուլերի հերթականության՝

1. Լյարդը սնուցող դռներակի աջ ճյուղերի յուղային էմբոլիզացիա ( PVE ) լյարդի մնացորդային բլթի (future liver remnant) հիպերպլազիայի նպատակով

2. Լյարդի աջ բլթի մասնահատում

3. Վիրահատությունից հետո լյարդի մնացորդային բլթում մետաստատիկ օջախների մաշկանց ռադիոհաճախական աբլացիա

4. Թերապևտիկ բուժում(Օնկոլոգի ցուցումով)։

 

1․ էտապ

29/03/2021թ․ կատարվել է դռներակի աջ լյարդային ճյուղերի միջմաշկային յուղային էմբոլիզացիա ՈՒՁՀ և ռենտգեն հսկողության ներքո։

ՀՇ պատկերներ դռներակի աջ լյարդային ճյուղի միջմաշկային - միջլյարդային յուղային էմբոլիզացիայից հետո.

արյան մատակարարումը դռներակով դեպի լյարդի աջ բիլթ դադարած է

դռներակի էմբոլիզացիա յուղային էմբոլիզացիա 

 էմբոլիզացիա-դռներակի աջ լյարդային ճյուղերի

 

 

2․ Էտապ

01/06/2021թ․ կատարվել է աջակողմյան հեմիհեպատէկտոմիա, խոլեցիստէկտոմիա։

Վիրահտությունից մոտ մեկ ամիս անց հիվանդը կրկին հետազոտվել է. ԿՏ, ՄՌՏ և ՈՒՁՀ քնություններով լյարդում հայտնաբերվել են մետաստատիկ օջխաներ:

Պլանավորվեց լյարդի մնացորդային բլթի օջախների ռադիոհաճախական աբլացիա։

ՄՌՇ պատկերները մինչ ռադիոհաճախական աբլացիան

լյարդի ՄՌՇ լյարդի-մետաստատիկ-օջախներ 

մետաստատազ-լյարդ

 

Լյարդի ՈՒՁՀ -ով լյարդում հայտնաբերվեց թվով 18 մետաստատիկ օջախ՝ առավելագույնը 1,5 սմ չափով։

 

3․ Էտապ

05/11/2021թ.-ին կատարվեց լյարդի ձախ բլթի 18 մետաստատիկ օջախների մաշկանց ռադիոհաճախական աբլացիա ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Միջամտության ընթացքը

աբլացիա-ռադիոհաճախական  աբլացիա-լյարդի-18-մետաստատիկ-օջախի

 

ՈՒՁՀ պատկերները ՌՀԱ – ից հետո

ՈւՁՀ աբլացիայից հետո լյարդի ուռուցքի աբլացիա

 

ՄՌՇ պատկերները լյարդի թվով 18 մետաստատիկ օջախների ՌՀԱ –ից հետո

լյարդի մետաստազների ՌՀԱ մետաստազների աբլացիայից հետո

ՄՌՇ պատկեր աբլացիայից հետո լյարդի ՄՌՇ աբլացիայից հետո

 

ՌՀԱ-ից 1 ամիս անց կատարվել է որովայնի ՄՌՇ քննություն ն/ե կոնտրաստ նյութով և լյարդի ՈՒՁՀ ։

Ռադիոլոգիական պատկերներով բոլոր նախկին մետաստատիկ օջախները ենթարկվել են կիստոզ տրանսֆորմացիայի, լյարդում նոր ուռուցքային օջախներ (ռեցիդիվ օջախներ) չեն հայտնաբերվել։ Սահմանվել է դինամիկ հսկողություն։ Հիվանդը ստանում է դեղորայքային բուժում։

Այսպիսի բուժական մոտեցումով հաջողվեց հասնել բուժառուի մոտ բոլոր ուռուցքային օջախների վերացման։

 

 

 

© Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն, Ուիգմոր Քլինիք