Դիմել բժշկի

ՈւՁ ուղղորդմամբ ռադիոհաճախական աբլացիան վահանաձև գեղձի ցածր-ռիսկային պապիլիար միկրոկարցինոմայի համար. արդյունավետությունը և անվտանգությունը հանրության լայն շրջանում

Սեղմագիր

 

Նպատակը

Գնահատել ռադիոհաճախական աբլացիայի (ՌՀԱ) արդյունավետությունն ու անվտանգությունը վահանաձև գեղձի ցածր-ռիսկային պապիլյար միկրոկարցինոմայի (PTMC) համար հանրության լայն շրջանակում

 

Նյութեր և մեթոդներ

Այս ուսումնասիրությունում ներկայացված են բիոպսիայով հաստատված PTMC-ի 152 կլինիկական դեպք 133 բուժառուի մոտ, որոնք ՌՀԱ բուժում են ստացել 2008թ.-ի մայիսից 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատածում: Բոլոր բուժառուները կամ ունեցել են վիրահատության բարձր ռիսկեր կամ հրաժարվել են վիրահատական միջամտությունից:

Բոլոր բուժառուներին ՌՀԱ միջամտությունից հետո իրականացվել է նվազագույնը 6-ամսյա դինամիկ հսկողություն (follow up): Նախքան բուժումը PTMC-ի և պարանոցում մետաստազների առկայությունը գնահատելու նպատակով կատարվել են ուլտրաձայնային (ՈւՁ) և համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հետազոտություններ:

ՌՀԱ-ն իրականացվել է վահանաձև գեղձի համար նախատեսված ներքին սառեցման էլեկտրոդային համակարգով: Դինամիկ ՈւՁ հետազոտություն իրականացվել է նախնական ՌՀԱ-ից 1 շաբաթ և 2, 6, 12 ամիս անց և հետո յուրաքանչյուր 6-12 ամիսներին: Գնահատվել են աբլացիայի ենթարկված ուռուցքների փոփոխությունները, նոր զարգացած քաղցկեղը, ավշահանգույցները (LN) կամ հեռահար մետաստազները և բարդությունները:

 

Արդյունքները

Աբլացիայի ենթարկված ուռուցքներից 91.4% (139/152) դեպքում ամբողջական անհետացում է հայտնաբերվել: Ոչ ամբողջապես անհետացած դեպքերից 13 բուժառուի մոտ չեն հայտնաբերվել աբլացիայի ենթարկված օջախի որևէ աճ: Միջին դինամիկ հսկողության ժամանակահատվածը 39 ամիս է: Այս ընթացքում տեղային ախտադարձ, ավշահանգույցներում կամ հեռահար մետաստազներ և նոր առաջացած քաղցկեղ չեն հայտնաբերվել: Որևէ բուժառու հետագա վիրահատման չի ենթարկվել:

Ընդհանուր բարդությունների թիվը 3% է (4/133), ներառյալ՝ մեկ ձայնի փոփոխություն: Կյանքին սպառնացող բարդություններ կամ միջամտության հետևանքով մահվան դեպքեր չեն եղել:

 

Եզրակացություն

Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ՌՀԱ միջամտությունը արդյունավետ և անվտանգ տարբերակ է վահանաձև գեղձի ցածր-ռիսկային պապիլյար միկրոկարցինոմայով բուժառուների համար, որոնք ունեն վիրահատության բարձր ռիսկ կամ հրաժարվում են վիրահատությունից:

 

 2019 դեկտեմբեր; 20(12): 1653–1661.

Առցանց հրապարակում՝  2019 հոկտեմբերի 30. doi: 10.3348/kjr.2019.0192

PMCID: PMC6923213          PMID: 31854153

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ PubMed Central կայքում: