Դիմել բժշկի

Թոքի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա ՀՇ ուղղորդմամբ

ՀԻՎԱՆԴԸ ՝ Իգական սեռի, 66 տ․

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ` ուղիղ աղու C-r, լյարդի և թոքերի Mts ախտահարմամբ


Ուղիղ աղու քաղցկեղի կապակցությամբ հիվանդը ստացել է 5 կուրս ք/թ բուժում: Այնուհետև վիրահատվել է, կատարվել է ուղիղ աղու որովայնա-շեքային լապարասկոպիկ մասնահատում, TME - ով, D3 լիմֆոդիսեկցիայով, դեսցենդոստոմայի ձևավորում, լյարդի S-VI սեգմենտի Mts ախտահարման հեռացում։ Վիրահատությունից հետո հիվանդը կրկին ստացել է քիմիաթերապիայի կուրսեր։

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և հաշվի առնելով թոքի օջախային գոյացությունների բացասական դինամիկան, ինչպես նաև օջախային գոյացությունների չափսերը, որոնք թույլ են տալիս իրականացնել ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ), հիվանդին ցուցվել է ձախ թոքի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)՝ ՀՇ ուղղորդմամբ:

Ձախ թոքի մետաստատիկ ախտահարում (ռադիոհաճախական աբլացիայից առաջ)

lung-cancer

 

Մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) կատարվեց 1 փուլով։

ՀՇ սրահում, հիվանդը՝ որովայնին պառկած դիրքում, ՀՇ պատկերներով վիզուալիզացվեց ձախ թոքի S-VI սեգմենտի մետաստատիկ օջախը։ Դեպի նշված ուռուցքային օջախ ներմուծվեց ՌՀԱ 2.0 անձրևանոց տիպի էլեկտրոդը, կատարվեց 2 ապլիկացիա 11 և 13 րոպե ընդհանուր տևողություններով։

 

Ռադիոհաճախական աբլացիայի ժամանակ էլեկտրոդի դիրքը

թոքի մետաստատիկ ախտահարման աբլացիա թոքի-ռադիոհաճախական-աբլացիա

թոքի քաղցկեղի աբլացիա


Միջամտությունից հետո ՀՇ պատկերներով աբլացիայի գոտին գնահատվեց լիարժեք, որով ավարտվեց միջամտությունը։

Միջամտությունից 6 ժամ անց հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում:

աբլացիա-քաղցկեղի բուժում