bool(true) Ծայրամասային անոթային հիվանդություն,
Դիմել բժշկի

Ծայրամասային անոթային հիվանդություն

Ի՞նչ է ծայրամասային անոթային հիվանդությունը

 

Ծայրամասային անոթային հիվանդությունը ոտքերին արյուն մատակարարող անոթների նեղացումն է կամ խցանումը: Մեծ մասամբ դրա պատճառը աթերոսկլերոզն է, ինչը նույն հիվանդությունն է, որն ախտահարում է սրտի և ուղեղի անոթները:

Ախտանիշները

Հիվանդների մեծ մասն ունենում է ոտքի ստորին մկանների ցավ և կծկանք քայլելիս, որը մեղմանում է կանգելիս (սա հայտնի է որպես ընդհատվող կաղություն): Ավելի լուրջ դեպքերում հիվանդը նաև հանգստի ժամանակ է ցավ զգում: Հիվանդության ամենալուրջ տեսակն առաջացնում է ոտքերի խոց կամ հյուսվածքի մեռուկացում (գանգրենա):

 

Ախտորոշումը

Ախտորոշելու համար բժիշկը նախ չափում է ոտքերում արյան ճնշումը, այնուհետև այն համեմատում է բազկային արյան ճնշման հետ (հայտնի է որպես սրունք-բազկային գործակից): Խցանումների տեղը և աստիճանը պարզելու համար կարող է պահանջվել արյունատար անոթների անգիոգրամ-պատկերում, որը կատարվում է ՀՇ կամ ՄՌՇ տեխնիկաների օգնությամբ: Հնարավոր է նաև պահանջվի սուբտրակցիոն անգիոգրաֆիա, որի ժամանակ կոնտրաստ նյութ է ներմուծվում արյունատար անոթներ:

 

Ծայրամասային անոթային հիվանդության բուժումը

Առաջնային բուժումը, որը հատկացվում է հիվանդին կախված է նրա ապրելակերպից և վտանգի գործոնների վերահսկումից, օրինակ՝ քայլքի ծրագիր, ծխելուց հրաժարում և դիաբետի վերահսկում:

Եթե այս մեթոդները չեն օգնում, անհրաժեշտ է լինում բացել խցանումը: Նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաների միջոցով կատարվում է ախտահարված արյունատար անոթի   բալոնային լայնացում (դիլատացիա) կամ նեղացած անոթի ստենտավորում, ինչի արդյունքում վերականգնվում է արյան հոսքը ախտահարված արյոնատար անոթով:

Մյուս եղանակը վիրահատությունն է, որը կամ մաքրում է անոթի ներսը (էնդարտերէկտոմիա) կամ շրջանցում է խցանումը՝ կիրառելով շունտեր կամ պրոթեզներ:

 

 


 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am