Դիմել բժշկի

Ինչ է անոթային մալֆորմացիաների էմբոլիզացիան

 

 

 

Էմբոլիզացիան անոթային մալֆորմացիաները բուժելու նվազագույն ինվազիվ մեթոդ է, որի նպատակն է արգելափակել արյունատար անոթի անկանոնությունը, ինչն անհարմարություն է պատճառում պացիենտին: Միջամտության համար օգտագործվում է հատուկ նյութ, որը կոչվում է էմբոլիկ ագենտ:

 

 

 

Ինչպես է կատարվում էմբոլիզացիան

 

Ինտերվենցիոն ռադիոլոգը պացիենտի աճուկի արյունատար անոթով 2-3 մմ կաթետեր է ներմուծում և այնուհետև պատկերային հսկողության ներքո կաթետերն ուղղորդում է այն անոթներ, որոնք տանում են դեպի մալֆորմացիան: Երբ այնանոթը, որը սնուցում է մալֆորմացիան, հայտնաբերվում է ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է ավելի փոքր կաթետեր: Այնուհետև տվյալ անոթի մեջ ներարկում է մանր մասնիկներ (բժշկական սոսինձ/միկրոպարույրներ), որոնք արգելափակում են անոթը կամ անոթները:

 

 

Ինչու է կատարվում էմբոլիզացիան

 

 

 

Անոթային մալֆորմացիայի էմբոլիզացիան ցուցվում է տարբեր դեպքերում: Եթե պացիենտն ունի ցավեր, կրկնվող արյունահոսություն կամ մալֆորմացիան առաջացնում է էսթետիկ կամ ֆունկցիոնալ խնդիրներ, կարևոր է բուժել այն:

 

 

 

Որոնք են վտանգները

 

Չնչին վտանգ է աճուկային շրջանի կապտումը: Ավելի էական վտանգներից է մասնիկների հնարավոր տարածումը օրգանիզմի այլ մասեր և զարկերակի այլ ճյուղերի արգելափակումը:

 

 

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org

թարգմանությունը՝ irg.am