Դիմել բժշկի

Սիներակի ստենտավորում

Ինչ է սիներակի ստենտավորումը


Ստենտը մետաղական ցանցավոր խողավակ է: Սիներակի ստենտը նախագծված է կիրառվելու վերին սիներակի համար (SVC), որը հետ է տեղափոխում է երակային արյունը օրգանիզմի վերին մասերից դեպի սիրտ: Հազվադեպ հնարավոր է, որ այն կիրառվի նաև ստորին սիներակի համար (IVC), որը թթվածնազուրկ արյունը օրգանիզմի ստորին հատվածներից հետ է տեղափոխում դեպի սիրտ:

Սիներակի ստենտավորումը կատարվում է բուժելու ստենոզը (անոթի նեղացում) կամ երակի խցանումը, որը մեծ մասամբ առաջանում է չարորակ (քաղցկեղային) ուռուցքի պատճառով: Այս միջամտությունը ցուցվում է անհետաձգելի բուժում պահանջող պացիենտներին, սակայն այն կախված է տվյալ պացիենտի կլինիկական ախտանիշներից:
 

Ինչպես է կատարվում ստենտավորումը


Ինտերվենցիոն ռադիոլոգը պացիենտի պարանոցից կամ աճուկից ներմուծում է 3 մմ պլաստիկե խողովակ: Այնուհետև այն ուղղում են դեպի վնասված անոթի ստենոզի կամ խցանման հատվածը: Անոթը «վերաբացվում» է մետաղյա լարի և բալոնային կաթետերի օգնությամբ, ինչից հետո տեղադրվում է ստենտը:

Ստենտը ինքնաբացվող հատկություն ունի և հանդես է գալիս որպես սիներակը բաց պահող հիմնակմախք: Եթե պացիենտի սիներակն ամբողջությամբ արգելափակվել է ուռուցքի պատճառով, հնարավոր է ինտերվենցիոն ռադիոլոգը նաևկիրառի բարակ բալոն (փուչիկ), որը անոթում հայտնվելով փչվում է՝ ստենտի տեղադրման համար տարածք ազատելով: Պացիենտը պետք է ընդունի արյան մակարդուկագոյացումը կանխող դեղորայք միջամտությունից հետո 1-2 շաբաթ: Կախված ստենտի տեսակից և պացիենտի կլինիկական վիճակից՝ բժիշկը կսահմանի դեղորայքի կիրառման հստակ ցուցումներ:

Ինչու է կատարվում սիներակի ստենտավորում

Սիներակի ստենտավորման նպատակն է բուժել անոթում արյան հոսքի խցանումը, որն անհանգստություն է պատճառում պացիենտին: Խցանումն ավելի տարածված է վերին սիներակում, քան ստորին սիներակում:

Սիներակում արյան հոսքի խցանման հիմնական ախտանիշներն են շնչարգելությունը, որին հաջորդում է դեմքի, պարանոցի և ձեռքերի այտուցը, գլխացավը, հազը և պարանոցի,կրծքավանդակի և ձեռքերի երակների մեծացումը: Հազվադեպ հնարավոր է առաջանան այլ ախտանիշներ ևս: Ստենտի տեղադրումից հետո 48 ժամվա ընթացքում պացիենտի ախտանիշները մեղմանում են:
 

Որոնք են վտանգները


Չնչին վտանգ է պարանոցի կամ աճուկային շրջանի պունկցիայի հատվածում բորբոքումը և կապտումը: Խոշոր վտանգ է միջամտության ընթացքում ստենտի պատահական անցումը դեպի սիրտ, արյան մակարդուկի գոյացումը կամ ուռուցքի պատճառով ստենտի հետագա խցանումը, ինչի դեպքում այնուամենայնիվ հնարավոր է երկրորդ միջամտությամբ անոթը կրկին բացել:





նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am