bool(true) Ոսկրերի ուռուցքներ, բուժման մեթոդները
Դիմել բժշկի

Ոսկրերի ուռուցքներ

Ի՞նչ է ոսկրերի ուռուցքը

 

Ոսկրի ուռուցքը հյուսվածքի զանգված է, որն առաջանում է ոսկրերում բջջի անկանոն աճի կամ բաժանման արդյունքում: Գոյություն ունի ուռուցքի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Ոսկրի առաջնային ուռուցքն առաջինը զարգանում է հենց ոսկորում, իսկ երկրորդային ուռուցքը այն ուռուցքն է, որն առաջանում է մարմնի ցանկացած այլ հատվածում և տարածվում է դեպի ոսկրեր:
 


Առաջնային ուռուցքները լինում են բարորակ (ոչ քաղցկեղային) կամ չարորակ (քաղցկեղային): Ոսկրերի քաղցկեղը կարող է առաջանալ մարմնի ցանկացած ոսկորում, բայց ամենատարածվածը   ձեռքերի և ոտքերի խողովակավոր երկար ոսկրերն են:

Ոսկրերի քաղցկեղի ամենատարածված տեսակները ներառում են՝ օստեոսարկոմա, խոնդրոսարկոմա (աճառի քաղցկեղ) և Յունիգի սարկոմա (Ewing’s sarcoma):

 

 




 

Ախտանիշները

Ամենատարածված ախտանիշներն են ցավը, ախտահարված շրջանում գործողությունների սահմանափակումը և կոտրվածքների բարձր վտանգը:


 

Ախտորոշումը

Գոյություն ունեն ախտորոշման մի շարք մեթոդներ, ներառյալ՝ ռադիոգրամ (ռենտգեն), ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրում, МРТ), ՀՇ (համակարգչային շերտագորւմ, КТ) հետազոտություններ և ոսկրերի սցինտիգրաֆիա (ռադիոիզոտոպների օգնությամբ կատարվող ախտորոշիչ մեթոդ): Այս հետազոտությունները կիրառվում են նաև դինամիկ հսկողության ժամանակ հիվանդությունը գնահատելու նպատակով:


 

Բուժումը

Ոսկրերի ուռուցքների բուժման լավագույն տարբերակը բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումն է, ինչը նշանակում է, որ տարբեր ոլորտի բժիշկներ միասին են կազմում բուժման ընթացքը, որպեսզի այն լավագույն կերպով համապատասխանի տվյալ հիվանդին: Սա բարելավում է ուռուցքի պատճառով ախտահարված վերջույթի ֆունկցիան, նվազեցնում է ցավը, և եթե կյանքին վտանգ սպառնացող վիճակ է առաջացել, ապա երկարացնում է կյանքի տևողությունը:

Բուժական առաջնային մեթոդներն են ռադիոթերապիան, քիմիաթերապիան, բիֆոսֆոնատները (ոսկրային զանգվածի կորուստը կանխարգելող դեղորայք) և վիրահատությունը:

Ի լրում թվարկածների, կան նաև համակարգային և տեղային մի շարք թերապիաներ, որոնք բուժում կամ ամոքում են ուռուցքը: Տեղային թերապիան ներառում է ԻՌ միջամտություններ, ինչպես օրինակ՝ էմբոլիզացիա, աբլացիայի տեխնիկաներ (ռադիոհաճախական աբլացիա, կրիոաբլացիա, միկրոալիքային աբլացիա, լազերային աբլացիա), վերտեբրոպլաստիկա և օստեոպլաստիկա (ոսկրի վերականգնողական վիրահատություն):

 




 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am