Դիմել բժշկի

Լեղուղիների ստենտավորում, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի բիոպսիա

Հիվանդը` արական սեռի, 67 տ.

 

Ախտորոշում

Ենթաստամոքսային գեղձի գլխիկի c-r , մեխանիկական դեղնուկ:

Հիվանդը դիմել է օնկոլոգի` գանգատվելով ընդհանուր թուլությունից, մաշկի և սկլերաների ինտենսիվ դեղին գունավորումից, քաշի կորուստից, էպիգաստրալ շրջանի ցավերից, որոնք ճառագայթում են դեպի մեջք:

Կատարվել է ՀՇ և ՈՒՁ հետազոտություններ, որոնց արդյունքում հիվանդի մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքային ախտահարում, բիլիար հիպերտենզիա:

 

biliary-hypertension

Բուժման և ախտորոշման ճշգրտման նպատակով օնկոլոգի կողմից հիվանդն ուղեգրվել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության բաժանմունք:

 

Բուժական և ախտորոշման պլան

1 փուլ – միջմաշկային միջլյարդային արտաքին խոլանգիոստոմիա,

2 փուլ – ընդհանուր լեղածորանի նիտինոլային ստենտավորում և ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքային գոյացությունից միջմաշկային ասեղային տրեպան բիոպսիա` ՈՒՁՀ ուղղորդմամբ:

Լեղուղիների արտաքին դրենավրումը իրականցվեց շտապ կարգով, տեղային անզգայացման և ն/ե քնաբեր դեղորայքի ազդեցության ներքո: Ռենտգեն խոլանգիոգրաֆիկ պատկերներով երևում է կոնտրաստ նյութի անցանելիության ընդհատում ընդհանուր լեղածորնից դեպի 12 մատնյա աղի:

irg-pancreas-head-biopsy

Բիլիռուբինէմիայի կոմպենսացիայից հետո հիվանդը կրկին հոսպիատալիզացվեց լեղուղիների անցանելիությունը վերականգնելու և ենթաստամոքսային գեղձի ուռուցքից բիոպսիա կատարելու նպատակով:

Ռենտգեն հսկողության պայմաններում հիվանդի արտաքին միջմաշկային խոլանգիոստոման հեռացվեց, որից հետո հատուկ ուղղորդող լարի օգնությամբ կատարվեց ընդհանուր լեղածորանի ռեկանալիզացիա դեպի 12-մատնյա աղի և լեղածորանի մեջ տեղադրվեց նիտինոլային ստենտ:

pancreas-stent

Ռենտգեն պատկերում տեսանելի է ստենտը տեղադրելուց հետո լեղածորանի անցանելիության վերականգնում, կոնտրաստ նյութն առանց դժվարության թափանցում է դեպի 12-մատնյա աղի: Ստենտը տեղադրելուց հետո արտաքին խոլանգիոստոման վերականգնվեց և լուսանցքը փակվեց պտուտակ խցանով:

 

stent-cholangiostomy

Այնուհետև ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքային գոյացությունից կատարվեց ասեղային տրեպան բիոպսիա` ՈՒՁՀ ուղղորդմամբ:

Բիոպտատների հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվեց ենթաստամոսային գեղձի գլխիկի ծորանային ադենոկարցինոմա Grade II:

Լեղածորանի ստենտավորմից հետո 11-րդ օրը ռենտգեն խոլանգիոգրաֆիկ պատկերներով կրկին ստուգվեց ստենտի անցանելիությունը: Խոլանգիոստոման հեռացվեց:

stent-pancreas