Դիմել բժշկի

Լեղուղիների արտաքին դրենավորում


 

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ի հայտ գալուն պես ներդրվեցին մեխանիկական դեղնուկի մինիմալ ինվազիվ և բուժման բարձր էֆեկտիվություն ունեցող միջամտություններ:

Մեխանիկական դեղնուկը, անկախ էթիոլոգիայից, օրգանիզմի պաթոլոգիկ կարգավիճակ է, որն իր առաջացման պահից սկսած հանգեցնում է լյարդային անբավարարության: Մեխանիկական դեղնուկի լիկվիդացիայի բացակայության պարագայում արագորեն զարգանում է դեկոմպենսացված լյարդային անբավարարություն՝ երկրորդային բիլիար ցիռոզ:

Մեխանիկական դեղնուկի բարդություններից է խոլանգիտը և բիլիար սեպսիսը: Մեխանիկական դեղնուկի լիկվիդացիայի նպատակով կիրառվում են լեղուղիների մինիմալ ինվազիվ դրենավորող և ստենտավորող միջամտություններ:

Օնկոգենեզով պայմանավորված մեխանիկական դեղնուկի առաջացման պարագայում առավել հաճախ կիրառվում են ինտերվեցիոն ռադիոլոգիայի բուժական տեխնոլոգիաները: Մեխանիկական դեղնուկի բուժման առաջնային բուժական եղանակն է լեղուղիների արտաքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիան՝ ա.ՄՄԽՍ:

Տեղային անզգայացման և ներերակային սեդացիայի պայմաններում (երբ առկա է լյարդային անբավարարության զարգացած փուլ, միջամտությունը կատարվում է միայն տեղային անզգայացման պայմաններում) ՈւՁՀ հսկողության ներքո կատարվում է լայնացած ներլյարդային լեղածորանի պունկցիա:

Այնուհետև կոնտրաստ նյութ է ներարկվում պունկցիոն ասեղի մեջ և ռենտգեն պատկերներով վիզուալիզացվում են ներլյարդային լեղուղիները:
 


 

Այնուհետև ուղղորդող լարը ներմուծվում է դեպի ներլյարդային լեղուղիներ
 


 

որից հետո կաթետերիզացվում են ներլյարդային լեղուղիները
 

 

 


Այնուհետև կատարվում է ռենտգեն խոլանգիոգրաֆիա, որը թույլ է տալիս վիզուալիզացնել լեղուղիները՝ որոշել լեղուղիների ընդհատման մակարդակը և պատճառը:


Հաջորդ քայլով կատարվում է լեղուղիների միջմաշկային միջլյարդային արտաքին խոլանգիոստոմիա Սելդինգերի մեթոդով ա.ՄՄԽՍ
 


 

Խոլանգիոստոմայի միջով ներարկվում է կոնտրաստանյութ, և կատարվում է ռենտգեն խոլանգիոգրաֆիա:

 


Ադեկվատ խոլանգիոգրաֆիկ պատկերի պարագայում լեղուղիների արտաքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիան համարվում է ավարտված: