bool(true) Շնչափող-կերակրափողային խուղակ, պատճառները, բուժումը
Դիմել բժշկի

Շնչափող-կերակրափողի խուղակ

Ի՞նչ է շնչափող-կերակրափողային խուղակը

 

Շնչափող-կերակրափողային խուղակը շնչափողի և կերակրափողի միջև անբնական կապակցումն է: Շնչափողն ու կերակրափողը երկու առանձին խողովակներ են կոկորդում և կրծքավանդակում:

Որոշ դեպքերում այսպիսի խանգարումը բնածին է լինում, բայց հնարավոր է նաև զարգանա կյանքի ընթացքում: Բնածին խանգարման դեպքում սովորաբար այն ուղեկցվում է կերակրափողի ատրեզիայով, որը կերակրափողի խցանումն է:

կերակրափող-շնչափողային խուղակ,ֆիստուլա

Շնչափող-կերակրափողի ձեռքբբերովի խուղակի ամենատարածված պատճառը քաղցկեղն է, օրինակ՝ կերակրափողի: Այլ պատճառներ են ՝ բժշկական միջամտության կամ նախկինում կատարված վիրահատության պատճառով առաջացած վնասվածքները, կրծքավանդակի կամ պարանոցի կույր կամ ներթափանցող վնասվածքը, որոշ տեսակի վարակներ, քայքայիչ հեղուկի ընդունում և ինհալացիոն այրվածքներ: Այն կարող է զարգանալ նաև արհեստական շնչական խողովակով, օրինակ՝ տրախեոստոմիայով մեխանիկական օդափոխման երկարատև կիրառման պատճառով:





 

Ախտանիշները

Բնածին խուղակի կասկած առաջանում է պրենատալ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հայտնաբերված ախտանշանների հիման վրա, օրինակ՝ պտղապարկում ավելցուկային ամնիոտիկ հեղուկ (հարպտղային ջրեր), փոքր որովայն կամ լայնացած տարածքներ կերակրափողում: Այս նորածիների մոտ հնարավոր է առաջանա փսխում, բերանակապ, հազ, բերանից մեծաքանակ հյութազատում, կապտավուն մաշկ և հնարավոր շնչառական խանգարում (դիստրես սինդրոմ): Հնարավոր է զարգանա որովայնային այտուց: Առաջին կերակրման ժամանակ հնարավոր է առաջանա սրտի հանկարծակի կանգ և մահ:

Շնչափող-կերակրափողային ձեռքբերովի խուղակի դեպքում, եթե հիվանդին կատարվել է մեխանիկական արհեստական շնչառություն, հնարավոր է առաջանա քաշի կորուստ, կրծքավանդակի կրկնվող վարակներ: Այն դեպքերում, երբ հիվանդին մեխանիկական արհեստական շնչառություն չի կատարվել, ախտանիշները ներառում են ցավ կրծքավանդակում, շնչարգելություն, կլման ակտի դժվարություն, արյունային հազ, խզզոց, տենդ, շնչառական ուղիների կրկնվող վարակներ և թոքաբորբ: Քաղցկեղով հիվանդներն ունենում են միևնույն ախտանիշները, ներառյալ՝ ուռուցքի հետ ասոցացվող այլ ախտանիշներ:


 

Ախտորոշումը

Շնչափող-կերակրափողային խուղակի ախտորոշման համար կիրառվում են գործիքային հետազոտություններ: Եթե հիվանդությունը ենթադրվում է դեռ չծնված երեխայի համար, ապա կարելի է կատարել ներարգանդային (ֆետալ)  մագնիսառոզոնանսային շերտագրում՝ ՄՌՇ: Նորածինների դեպքում սովորաբար այն ախտորոշվում է կրծքավանդակի ռենտգենագրությամբ:

Շնչափող-կերակրափողային խուղակով պացիենտների պարագայում անհնար է բերանով ներմուծել քիթ-ստամոքսային խողովակը ստամոքս, քանի որ այն կփաթաթվի կրծքավանդակի խոռոչի միջին հատվածում: Ախտորոշման համար հազվադեպ, բայց կիրառվում է նաև համակարգչային շերտագրություն՝ ՀՇ: Երբեմն պահանջվում են կոնտրաստային հետազոտություններ՝ ախտորոշումը հաստատելու և տեղակայումը, չափը և ուղղությունը որոշելու համար: Ձեռքբերովի խուղակը նաև ախտորոշվում է ուղղակի վիզուալիզացիայով՝ էնդոսկոպիկ էզոֆագոգաստրոսկոպիայի կիրառմամբ:


 

Բուժումը

Շնչափող-կերակրափողային խուղակը բուժվում է վիրահատությամբ: Եթե նորածինն առողջ է և չունի թոքային բարդություններ, առաջին վերականգնումը կատարվում է կյանքի առաջին օրերին: Այն կարող է հետաձգվել ցածր քաշով նորածինների, թոքաբորբի և այլ դեպքերում: Այս հիվանդներին նախ կատարվում է վերականգնողական բուժում՝ ներերակային սնուցմամբ: Մաշկի միջով դեպի ստամոքս տեղադրվում է սնուցող խողովակ՝  գաստրոստոմ որի միջոցով իրականացվում է սնուցումը: Վերականգնող բուժումից հետո միայն հնարավոր է իրականացնել վիրահատական բուժում:

Միջամտությունից առաջ նախազգուշական միջոցներ են ձեռք առնում, որպեսզի խուսափեն կերակրափողի վնասումից: Նախազգուշական միջամտությունները ներառում են էնդոտրախեալ խողովակի կամ տրախեոստոմի տեղադրում: Դրենավորող գաստրոստոմ նույնպես տեղադրվում է՝ հետհոսքը (ռեֆլյուքս) նվազեցնելու նպատակով:

Քաղցկեղի պատճառով առաջացած խուղակները հաճախ վիրահատության ենթակա չեն: Այդպիսի դեպքերում կարելի է կերակրափողում տեղադրել ստենտ, որը կմեկուսացնի խուղակը և կկանխի սննդի և այլ նյութերի հայտնվելը շնչափող և թոքեր:

 




 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am