Դիմել բժշկի

Գաստրոստոմիա

Ինչ է միջմաշկային գաստրոստոմիան

 

Միջմաշկային գաստրոստոիան նվազագույն ինվազիվ բժշկական միջամտություն է, որի ժամանակ հատուկ խողովակ է ներմուծվում որովայնի պատի միջով ստամոքսի մեջ, որպեսզի դրանով իրականացվի սնուցում։ Դա կատարվում է այն դեպքում, երբ հիվանդը բերանով սնվել չի կարողանում:

Գաստրոստոման կաթետերի կամ կոճակի նմանվող խողովակ է: Երկու տեսակներն էլ ծայրին ունեն բալոն (փուչիկ), ինչն օգնում է խողովակն իր ճիշտ տեղում պահել։

 

Ինչպե՞ս է կատրավում գաստրոստոմիան

Եթե պացիենտն օգտագործում է հակամակարդիչ (արյան մակարդումը կանխող) կամ թրոմբոլիտիկ դեղորայք, ապա հնարավորության պարագայում դրանց ընդունումը դադարեցվում է:

Միջամտությունը կատարվում է պացիենտի անոթի վիճակում: Ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է բարակ խողովակը քթի միջով դեպի ստամոքս (սա կոչվում է քիթ-ստամոքսային խողովակ), այնուհետև կատարում է ստամոքսի ուլտրաձայնային հետազոտություն՝ ստուգելու համար լյարդի դիրքը և համոզվելու, որ խողովակը ճիշտ է տեղակայված:

Սովորաբար, գաստրոստամիան կատարվում է տեղային անզգայացման կամ ներերակային քնաբեր դեղորայքի ազդեցության ներքո: Հնարավոր է ինֆեկցիայի կանխարգելման համար նախօրոք ցուցվի հակաբիոտիկ դեղորայք, սակայն դա պարտադիր չէ: Պացիենտը պառկում է որովայնի վրա:

Շատ դեպքերում պացիենտին ներարկվում է գլուկագոն հիդրոքլորիդ, որը ժամանակավորապես պարալիզում է ստամոքսի մկանները: Այնուհետև օդ է մղվում քիթ-ստամոքսյին խողովակով: Ինտերվենցիոն ռադիոլոգը կատարում է ստամոքսի ֆլյուորոսկոպիա, որպեսզի որոշի ասեղնածակման հստակ տեղը, ինչը սովորաբար ստամոքսի միջին հատվածում է: Այնպիսի դեպքերում, երբ օրինակ հաստ աղիքի կամ լյարդի մի մասը ստամոքսի դիմացն է տեղակայված՝ գաստրոստոմիան իրականցվում է ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) օգնությամբ:

Այնուհետև իրականացվում է գաստրոպեքսիա, որը ստամոքսի առաջային պատի միացումն է որովայնի պատին, ինչից հետո ինտերվենցիոն ռադիոլոգը փոքր ասեղի օգնությամբ մաշկի միջով ծակում է ստամոքսը անցնելով որովայնի առաջային պատը։ Ասեղի ծայրը դիրքավորելով ստամոքսի մեջ՝ ներմուծվում է օդ կամ կոնտրաստ նյութ։ Համոզվելով ասեղի ճիշտ տեղկայման մեջ, ուղղորդող լարը ասեղի միջով անցկացվում է դեպի ստամոքս, տարբեր տրամաչափի լայիչներ են անցկացվում ուղորդող լարի վրայով, որպեսզի լայնացվի պունկցիոն ուղին: Այնուհետև ստամոքսի մեջ երմուծվում է գաստրոստոմիայի խողովակը: Դրա ծայրին գտնվում է բալոն (փուչիկ), որը փչվում է, որպեսզի խողովակն իր տեղում մնա, իսկ ուղղորդող լարը դուրս է բերվում ստամոքսից:

Ինտերվոնցիոն ռադիոլոգը ներարկում է մի քանի միլիլիտր կոնտրաստ նյութ գաստրոստոմայի խողովակի միջով, որպեսզի ռենտգեն հսկողությամբ ստուգի խողովակի դիրքը:

Հնարավոր է պացիենտը գիշերն անցկացնի հիվանդանոցում, սակայն միջամտությունը նաև իրականացվում է ամբուլատոր պայմաններում: Հնարավոր է միջամտության հաջորդող մի քանի ժամերի ընթացքում պացիենտն ունենա անհարամրության զգացում կաթետերի շրջանում:

Գաստրոստոմի մաշկին մոտ մուտքի հատվածը ստուգվում է ամեն օր, ոպեսզի բորբոքման կամ արտահոսքի նշանները շուտ հայնտաբերվեն և վերացվեն: Միջամտությունից 8-24 ժամ անց պացիենտի սնուցումը կարող է սկսվել՝ եթե մինչ այդ նվազագույնը 4 ժամ պացիենտը ժամում 50 մլ ջուր է խմել և որևէ բացասական երևույթ չի գրանցվել:

 

Ինչու՞ է կատարվում գաստրոստոմիա

Գաստրոստոմիան ցուցվում է այն դեպքերում, երբ հնարավոր չէ սնունդն ընդունել բերանով։ Դա լինում է կերակրափողի, բերանի խոռոչի, քթըմպանի զանազան բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքում։ Գաստրոստոմիայի կարիք է լինում նաև այն դեպքում, երբ տարբեր նյարդաբնական խնդիրներ ունեցող հիվանդերի մոտ կա կլման ակտի խանգարում։ Այն ցուցված է վերակենդանացման բաժանմունքում կոմատոզ վիճակում գտնվող հիվանդին սնուցում ապահովելու նպատակով։

Եթե պացիենտի մոտ առկա է 12 մատնյա աղիքով սննդի անցանելիության խանգարում, և հիվանդին ցուցված է պալիատիվ բուժում՝ այս հիվանդներին նույնպես կատարվում է գաստրոստոմիա՝ ստամոքսահյութի դեկոմպրեսիան ապահովելու նպատակով։

Գաստրոստոմիան հակացուցված է արյան մակարդման խանգարումների, պերիտոնիտի (որովայնամզաբորբ), անբուժելի զանգվածային ասցիտի (որովայնում հեղուկի կուտակում), աղիքային անանցանելիութան դեպքում (բացառությամբ երբ գաստրոստոմիան նախատեսված է դրենավորում ապահովելու համար): Հարաբերական հակացուցումներ են ստամոքսի լորձաթաղանթի անոմալիաները (դռներակային հիպերտենզիվ գաստրոպաթիա, կերակրափողի, ստամոքսի անոթների լայնացում), ներորովայնային չարորակ գոյացությունը, պաթոլոգիական գիրությունը, նախկինում կատարված կերակրափողի, ստամոքսի վիրահատությունները և այլն: Գաստրոստոմիայի տեխնիկական հաջողությունը բավականին բարձր է գնահատվում, շուրջ 97%:

 

Որոնք են վտանգները

Ամենատարածված վտանգը գաստրոստոմայի շուրջ մաշկի բորբոքումն է և կապտուկի առաջացումը: Հնարավոր է, որ խողովակի տեղադրման ժամանակ հաստ աղիքի թափածակում տեղի ունենա, ինչը հնարավոր է հանգեցնի պերիտոնիտի (որովայնամզաբորբ): Եթե գաստրոստոմը տեղադրվում է լյարդի ձախ բլթի միջով, հնարավոր է առաջանա լյարդի հեմատոմա։ Այնուամենայնիվ, եթե ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից պացիենտին ցուցվում է այս միջամտությունը, ապա բարդությունների առաջացման վտանգը չնչին է:

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am