Դիմել բժշկի

Թոքի ծավալային գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 64 տարեկան

Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, կրծքավանդակի ձախ կեսի բութ ցավեր, որոնք ճառագայթվել են ձախ ուսահոդ։

 

Նախնական ախտորոշում՝ ձախ թոքի նորագոյացություն. Պանկոստի քաղցկեղ?

 

ՀՇ հետազոտությամբ ձախ թոքի գագաթային հատվածում դիտվում է ծավալային հյուսվածքային գոյացություն, որը լայնական կտրվածքի վրա ունի մոտ 7.7x3.9 չափսեր։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերջնական ախտորոշման համար ցուցվել է նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ և հյուսվածաբանական հետազոտություն։

 

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

թոքի նորագոյացություն

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

թոքի տրեպան բիոպսիա ՀՇ ուղղորդմամբ  թոքի ինվազիվ կարցինոմա

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող բիոպտատի հյուսվածաբանական պատկերը եւ իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համապատասխանում են թոքի ինվազիվ G2 ադենոկարցինոմային։

 

 

Կարդացեք նաև՝ Թոքի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա ՀՇ ուղղորդմամբ