Դիմել բժշկի

Լյարդի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 61 տարեկան

Գանգատվել է ընդհանուր թուլությունից, որովայնի բութ ցավերից, սրտխառնոցից և փսխումից։ Վերոհիշյալ գանգատների կապակցությամբ հետազոտվել է ամբուլատոր կարգով։ ՈւՁՀ–ով հայտնաբերվել են լյարդի բազմաօջախ ախտահարումներ։

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից։ Հայտնաբերված ախտահարումների բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈւՁՀ ուղղորդմամբ։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈւՁՀ պատկերը միջամտության ընթացքում

լյարդի ուլտրաձայնային հետազոտում բիոպսիա լյարդի օջախից ՈւՁ հսկողությամբ

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերն առավել համապատասխանում է լյարդի մետաստատիկ/ինվազիվ, ցածր տարբերակված ադենոկարցինոմային, G3։

 

 

Կարդացեք նաև՝ 

Հաստ աղիքի քաղցկեղից լյարդի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա ՈւՁ և ՀՏ ուղղորդմամբ

Լյարդի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա

Թոքի քաղցկեղից լյարդի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա