Դիմել բժշկի

Թոքի մետաստազների ռադիոհաճախական աբլացիա

Հիվանդը` արական սեռի, 65 տ.

 

Ախտորոշում. հաստ աղու քաղցկեղ, վիճակ հաստ աղու արմատական (ռադիկալ) վիրահատական բուժումից հետո (22.10.2011թ) և 3 կուրս քիմիաթերապիայից հետո, թոքերի մետսատատիկ ախտահարում:

 

ԿՏ պատկերներով հայտնաբերվել է թոքերի երկկողմ (բիլատերալ)` թվով 4 մետաստատիկ օջախ: Աջ թոքում` S 4 , S 10 , S 2 սեգմենտներում, ձախ թոքում` S – ½ սեգմենտում: Ուռուցքային օջախների չափերը՝ համապատասխանաբար 1.2 սմ, 2.65 սմ, 3.1 սմ, 1.8 սմ:

lung mts radiofrequency ablation Lung mts radiofrequency ablation

Lung mts RFA Lung mts RFA

Հիվանդը դիմել է ինտերվենցիոն ռադիոլոգիայաի ծառայության բաժանմունք` ուռուցքային օջախների բուժման նպատակով:

 

Բուժական պլան. զույգ թոքերի մետաստատիկ օջախների միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) ԿՏ ուղղորդմամբ:

 

Նախաբուժական փուլում հիվանդին կատարվել է ուռուցքային օջախից ասեղային բիոպսիա` ԿՏ ուղղորդմամբ:

 CT guided lung biopsy

Բիոպտատի հյուսվածաբանական քննության արդյունքում հաստատվել է ախտորոշումը` հաստ աղու քաղցկեղից թոքերի մետաստատիկ ախտահարում: Հաշվի առնելով զույգ թոքերի ախտահարումը և միջամտության ծավալը` հիվանդին ՌՀԱ-ն կատարվել է մի քանի փուլով:

Radiofrequency ablation of lung tumour radiofrequency ablation, lung metastatic lesions

ԿՏ ուղղորդման պայմաններում բոլոր օջախների ռադիոհաճախական աբլացիայից հետո կատարվել է կրծքավանդակի ԿՏ հետազոտություն, որի արդյունքում գրանցվել է ուռուցքային օջախների ադեկվատ աբլացիա:

 

Lung RFA  Lung RFA

Lung RFA Lung RFA

 

Հիվանդը ստացիոնարից դուրս է գրվել բավարար վիճակում:

Երկու ամիս անց` պլանային հետազոտության ժամանակ, հիվանդի մոտ դիտվել է օնկոմարկեր CEA-ի (կարցին էմբրիոնալ անտիգեն) բարձրացում, ինչից ելնելով հիվանդին կրկին կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքներով նոր ուռուցքային օջախ չի հայտնաբերվել:

Հիվանդն այնուհետև կատարվել է ՊԷՏ-ԿՏ հետազոտություն ք.Թբիլիսիում, ինչի արդյունքներով աբլացիայի ենթարկված օջախներից մեկի ապիկալ հատվածում արձանագրվել է ռադիոիզոտոպի կուտակում:

 

 

PET-CT, lung PET-CT, lung

 

ՊԷՏ-ԿՏ-ի արդյունքների վերլուծությունից հետո որոշվել է նշված օջախի ապիկալ հատվածը ենթարկել միջմաշկային ռադիոհաճախական աբլացիայի:

 

Lung RFA Lung RFA   

Lung RFA

1 տարի անց կատարված ԿՏ հետազոտությամբ թոքերում ուռուցքային պրոցես չի արձանագրվել, աբլացիայի ենթարկված օջախները փոքրացել են չափերով և ուռուցքային ակտիվություն չեն գրանցել:

 

lung follow up CT lung folow up CT after RFA