Դիմել բժշկի

Լյարդի ցիռոզ

Ի՞նչ է լյարդի ցիռոզը

 

Լյարդի ցիռոզը լյարդի քրոնիկական (երկարաժամկետ) հիվանդության հետևանքով առաջացած ախտաբանական վիճակ է: Ցիռոզի ժամանակ լյարդի նորմալ հյուսվածքը փոխարինվում է սպիացած հյուսվածքով և փոքր պալարներով: Ցիռոզի առաջացման ամենատարածված պատճառներն են հարբեցողությունը, հեպատիտ C վիրուսը և լյարդի ճարպային հեպատոզը: Ցիռոզն էականորեն բարձրացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

Ախտանիշները

Ցիռոզի ախտանիշները ներառում են դեղնուկ, քոր, թուլություն և հոգնածություն: Ցիռոզի առաջացրած բարդություններից են որովայնում հեղուկի կուտակումը (ասցիտ), ուղեղի ֆունկցիայի վատթարացումը (էնցեֆալոպաթիա), վարակը, արյան գերճնշումը, երիկամային պրոգրեսիվ անբավարարություն և վարիկոզ (լայնացած) երակներից արյունահոսություն:

 

Ցիռոզի ախտորոշումը

Վաղ շրջանում ցիռոզն ախտանշաններ չի առաջացնում: Նման դեպքերում ցիռոզի հայտնաբերումը տեղի է ունենում այլ հիվանդությունների հետազոտության ժամանակ: Ցիռոզի ախտորոշման լավագույն մեթոդը լյարդի բիոպսիան է:

 

Ցիռոզի բուժումը

Ցիռոզի առաջացման պատճառը բուժելը կօգնի, որպեսզի հիվանդության ընթացքը դանդաղի, ինչպես նաև կնպաստի լյարդի քաղցկեղի առաջացման վտանգի նվազեցմանը: ԻՌ միջամտություններն օգնում են բարդություններից խուսափել: Լյարդի ցիռոզի վերջնական բուժումը լյարդի փոխպատվաստումն է:

 



 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am