Դիմել բժշկի

Հանգուցավոր խպիպ


Վահանաձև գեղձի գոյացությունները, որոնք հայտնաբերվել են շոշափելիս կամ գործիքային հետազոտման ընթացքում և ունեն 1սմ և ավելի չափեր բնորոշվում են որպես հանգուցավոր խպիպ/ՀԽ/:

ՀԽ-ն հավաքական գաղափար է, որը համախմբում է բոլոր շոշափվող հանգուցավոր գոյացությունները ,որոնք ունեն տարբեր մորֆոլոգիական բնութագիր: ՀԽ տերմինն օգտագործվում է կլինիցիստի կողմից, մինչ ախտորոշման ցիտոլոգիական հաստատումը:
 

Էպիդեմիոլոգիա


Ներկայումս ՀԽ առաջատար դիրք է գրավում էնդոկրին բոլոր պաթոլագիաների մեջ: Դա առաջին հերթին պայմանավորված է յոդ-դեֆիցիտային վայրերի առկայությունով: Հանգուցավոր Կոլոիդ խպիպը այս գոտում կազմում է 75-90%: Ընդհանուր բնակչությունում 30-ից բարձր տարիքի կանանց շրջանում այն կազմում է 30%: Բազմահանգուցավոր խպիպը հանդիպում է ավելի բարձր տարիքային խմբերում:
 

Դասակարգում


Ըստ կառուցվածքի առանձնացվում է.

• հանգուցավոր կոլոիդ խպիպ
• վահանաձև գեղձի ուռուցքներ(բարորակ և չարորակ)

Վահանաձև գեղձի ուռուցքների համաշխարհային հիստոլոգիական դասակարգում

1. Էպիթելիալ գոյացություն

Բարորակ՝
• ֆոլիկուլյար ադենոմա
• պապիլյար ցիստադենոմա
• այլ տարբերակներ՝
   - օքսիֆիլաբջջային ադենոմա,
   - բաց բջջային ադենոմա
   - Ֆունկցիոնալ ադենոմա (Պլամերի հիվանդություն) և այլն

Չարորակ՝
• ֆոլիկուլյար քաղցկեղ
• պապիլյար քաղցկեղ
• մեդուլյար քաղցկեղ
• չդիֆերենցված (անապլաստիկ քաղցկեղ)
• այլ

2.Ոչ էպիթելիային գոյացություն՝

• բարորակ
• չարորակ

3.Խառը տիպի գոյացություններ

4.Երկրորդային գոյացություններ

5.Ոչ դասակարգված գոյացություններ

6.Ուռուցքանման գոյացություններ

 

Հանգուցավոր կոլոիդ խպիպ


Հանգուցավոր կոլոիդ խպիպը բոլոր հանգուցավոր գոյացությունների մեջ կազմում է 60-75%-ը: Տեղի է ունենում օջախային պրոլիֆերացիա և կոլոիդ նյութի կուտակում, արդյունքում՝ հանգույցի ձևավորում: Իրական հանգույցի հիմնական և տարբերակիչ նշանը կապսուլայի առկայությունն է: Կապսուլան նկարագրվում է ՈւՁՀ հետազոտությամբ: Հանգույցը հստակ սահմանազատվում է, ունի առավել բարձր էխոգենություն՝ համեմատած հանգույցի սեփական հյուսվածքի հետ: Բարակ ասեղային պունկցիոն բիոպսիայի ժամանակ ասպիրացվում է կոլոիդ և թիրեոցիտներ: Սրանց հարաբերակցությունն էլ որոշում է խպիպի տեսակը: Եթե գերակշռում է կոլոիդը, ապա հիվանդի մոտ առկա է կոլոիդ խպիպ, եթե թիրեոցիտներն են գերակշռում`պրոլիֆերատիվ կոլոիդ խպիպ:
 

Պաթոգենեզ


Հանգուցավոր էութիրեոիդ խպիպի հիմնական պաթոգենետիկ օղակը հանդիսանում է օրգանիզմում թիրեոիդ հորմոնների հարաբերական պակասը, որը հիմնականում առաջանում է յոդի պակասի պայմաններում, երբ բարձրանում է ԹՏՀ- հորմոնի մակարդակը, որն էլ իր հերթին հանգեցնում է թիրեոցիտների հիպերպլազիայի և կոկլորդի կուտակման: Հարկ է նշել, որ յոդի պակասը միակ պաթոգենետիկ մեխանիզմը չէ էութիրեոիդ խպիպի առաջացման հարցում:

Հնարավոր պատճառներից են նաև՝

• յոդի ներծծման մեխանիզմերի խաթարումը աղիներում,
• միատարր, խպիպ առաջացնող սննդակարգը
• բուժական և ախտորոշիչ դեղորայքի ընդունումը, որոնք ունեն թիրեոտոքսիկ էֆեկտ
• այնպիսի Ֆերմենտների դեֆեկտ, որոնք մասնակցում են թիրեոիդ հորմոնների սինթեզի և մետաբոլիզմի գործընթացներին:

Բազմահանգուցավոր խպիպի հիմնական տարբերությունը հետերոգենությունն է: Երկարատև առկայության դեպքում կարող են առաջանալ նեկրոզի տարբեր հատվածներ, շարակցական հյուսվածքի ներառումներ, ինչպես նաև կալցինատներ: Հնարավոր է նաև հայտնաբերել մոնոկլոնալ բնույթի հատվածներ, որտեղ կարող են տեղի ունենալ սոմատիկ մուտացիաներ: Վերջինս հանգեցնում է ԹՏՀ ռեցեպտորների ակտիվացման և ֆունկցիոնալ ակտիվ հանգույցի կամ հանգույցների գոյացման: Արդյունքում առաջանում է հանգուցավոր տոքսիկ խպիպ: Հայտնաբերվում է T4 -T3 հարաբերակցության շեղում՝ T3-ի գերակշռումով:
 

Գանգատներ


Գանգատները սպեցիֆիկ բնույթ չեն կրում: Հաճախ հիվանդները գանգատ չեն ներկայացնում: Մեծ չափերի հասնելու դեպքում հնարավոր է առաջանալն հետևյալ ախտանիշները՝
1. Անհարմարություն գլուխը թեքելիս
2. Հևոց
3. Դիսֆագիա

4. Խեղդոցի զգացում. բնորոշ է խպիպի հետկրծոսկրային տեղակայման դեպքում 

Ախտորոշում


Անամնեզ
Խպիպի առկայություն պարանոցի շրջանում

Պալպացիա
Գնահատվում է կոնսիստենցիան, շարժունակությունը կլման ակտի ժամանակ, ցավոտությունը շոշափելիս, լիմֆատիկ հանգույցների ներգրավվածությունը պրոցեսի մեջ:
Պալպատոր բնութագիրը, սակայն,  ոչ միշտ է համապատասխանում իրական պատկերին:

Լաբորատոր-գործիքային հետազոտություններ

Հիմնական.
ՈւՁՀ
բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա (Նկ.1) և ստացված նյութի բջջաբանական հետազոտություն
• արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում
 


Նկ.1

 

Հավելյալ.
• արյան մեջ հակաթիրեոիդ հակամարմինների որոշում 
• ռադիոիզոտոպային հետազոտություն
• կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ կերակրափողի ռենտգեն կոնտրաստավորումով
• ՀՇ, ՄՌՏ հետազոտություն (հազվադեպ)

 

 

 


Կոնսերվատիվ բուժման ենթակա են մինչ 2սմ չափերի կամ 2մլ ծավալը չգերազանցող հանգույցները: Ընտրության պրեպարատ է թիրոքսինը, որի չափաբաժինը պետք է ընտրել այնպես, որ TSH-ի մակարդակը չգերազանցի 0.3-1.0IU/ml

 

 

 


Բուժումից հետո կարելի է ակնկալել հետևյալ արդյունքները

• Հանգույցի չափերի փոքրացում 4-8 ամիս բուժումից հետո: Թիրոքսինը պետք է շարունակել մինչը 12 ամիս: Դրանից հետո թիրոքսինը հեռացվում է բուժման պլանից: Նշանակվում է յոդի պրեպարատ՝ պրոֆիլակտիկ դեղաչափով:
• Հանգույցի չափերը չի փոփոխվում: Տվյալ արդյունքը չի նշանակում, որ թիրոքսինըչի ազդել հանգույցի վրա,կարող է նշանակել, որ կանխվել է նրա հետագա մեծացումը:Այս դեպքում նույնպես բուժումն ընդհատվում է 12 ամիս անց: Բուժումը կրկնվում է հանգույցի մեծացման դեպքում:
• Բուժման ֆոնի վրա հանգույցը մեծանում է՝ անհրաժեշտ է հանգույցի վիրահատական հեռացում: Յոդի պրեպարատները նշանակվում են ոչ միայն թիրոքսինով բուժումից հետո, այլ նաև որպես ինքնուրույն բուժման մեթոդ մինչ 1սմ հանգույցների դեպքում:

Կլինիկական նշաններ, որոնք բնորոշ են վահանագեղձի քաղցկեղին.

  • հանգույցի արագ աճ
  • հանգույցի պինդ կոնսիստենցիա
  • ձայնալարերի պարեզ
  • ռեգիոնար ավշային հանգույցների մեծացում
  • ընտանեկան անամնեզում մեդուլյար քաղցկեղի առկայություն