Թոքերում հայտնաբերված չարորակ ուռուցքային օջախները ոչնչացնելու նպատակով կատարվում է միջմաշկային տրանսթորակալ ռադիոհաճախական աբլացիա: ՌՀԱ-ն իրականացվում է ինչպես թոքի առաջնային ուռուցքային ախտահարումների, այնպես էլ մետաստատիկ օջախների բուժման նպատակով: ՌՀԱ-ն կիրառելի է այն դեպքում, երբ յուրաքանչյուր թոքում օջախների քանակը չի գերազանցում 3-ը, և օջախի առավելագույն չափը 4 սմ-ից փոքր է: Ռադիոհաճախական աբլացիան չարորակ ուռուցքի արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:
Հաճախ զանազան հիվանդությյունների արդյունքում որովայնում կուտակվում է մեծ քանակակի ազատ հեղուկ՝ զարգանում է ասցիտ: Որովայնում հեղուկի մեծ քանակն առաջացնում է խիստ արտահայտված դիսկոմֆորտ, դժվարաշնչություն: Հիվանդը պառկած դիրքում չի կարողանում մնալ երկար ժամանակ, առաջանում է շնչահեղձություն: Որովայնից ասցիտիկ հեղուկի դուրսբերման նպատակով կատարվում է լապարացենտեզ:
Պերկուտան արտաքին խոլանգիոստոմիայից հետո լեղուղիների ներքին դրենավորում ապահովելու նպատակով կատարվում է լեղուղիների ռեկանալիզացիա և արտաքին-ներքին դրենավորում: Լեղուղիների արտաքին-ներքին դրենաժը թույլ է տալիս ստանալ լեղու ներքին դրենավորում ռետինե դրենաժային խողովակի միջոցով:
Լեղուղիների անցանելիության վերկանգնման և լեղու ներքին դրենավորում ապահովելու նպատակով կատարվում է լեղուղիների նիտինոլային ստենտավորում: Այս միջամտությունը հիմնականում կատարվում է լեղուղիների ուռուցքային կոմպրեսիայի պարագայում:
Լյարդաբջջային քաղցկեղի բուժման նպատակով ՌՀԱ-ից բացի էֆեկտիվ բուժման մեթոդ է պերկուտան էթանոլային ինյեկցիան: Այս միջամտությունն իրականացվում է մի քանի փուլով ի տարբերություն ՌՀԱ-ի: Միջամտությունն իրականացվում է երբ օջախների քանակը չի գերազանցում 4-ը և օջախի չափսը 5սմ փոքր է:
Լյարդի բիոպսիան կատարվում է լյարդի դիֆուզ ախտահարումների դեպքում, տարատեսակ հեպատիտների ախտորոշման և լյարդի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու նպատակով: Լյարդում հայտնաբերված նորագայացություները ախտորոշելու նպատակով հաճախ կատարվում է ասեղային բոիպսիա ՈՒՁՀ ուղղորդմամբ, որը թույլ է տալիս պարզել նորագոյացության հյուսվածաբանական պատկերը:
Լյարդը թիվ 1 թիրախ օրգանն է, որը ախտահարում է էխինակոկը: Այս հիվանդությունը կարող է ուղեկցվել աջ ենթակողային շրջանի ցավերով, ծանրության զգացումով, ալերգիկ երևույթներով: Էխինակոկի ատրավմատիկ մինիմալ ինվազիվ բուժման մեթոդ է PAIR տեխնոլոգիան (puncture aspiration injection reaspiration):
Լյարդի աբսցեսները լինում են տարաբնույթ և հայտնաբերվում են ՈՒՁՀ, ՀՇ կամ ՄՌՇ հետազոտության արդյունքում: Այս հիվնդությունն ուղեկցվում է տենդով, ինքնազգացողության վատացմամբ: Լյարդի աբսցեսի բուժման հիմնական մեթոդ է համարվում աբսցեսի դրենավորումը՝ պարունակության դուրսբերումը օրգանիզմից և հակաբակտերիալ թերապիան: Աբսցեի ադեկվատ դրենավորումից հետո հիվանդի վիճակն անմիջապես կարգավորվում է: Աբսցեսի դրենավորման ամենաօպտիմալ և ատրավմատիկ ուղին պերկուտան դրենավորւմ է ՈՒՁՀ կամ ՀՇ ուղղորդմամբ:
Լյարդում հայտնաբերված չարորակ ուռուցքային օջախները ոչնչացնելու նպատակով կատարվում է ռադիոհաճախական աբլացիա: ՌՀԱ-ն իրականացվում է ինչպես լյարդի առաջնային ուռուցքային ախտահարումների այնպես էլ լյարդում մետաստատիկ օջախները բուժելու դեպքում: ՌՀԱ-ն կիրառելի է այն դեպքում, երբ լյարդում օջախների քանակը չի գերազանցում 4-ը, և օջախի առավելագույն չափը 4 սմ-ից փոքր է: Ռադիոհաճախական աբլացիան չարորակ ուռուցքի արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:
Լյարդի առաջնային ուռուցքի կամ լյարդում մետաստատիկ ուռուցքային պրոցեսի բուժման նպատակով կատարվում է լյարդի քիմիաէմբոլիզացիա: Այս մինիմալ ինվազիվ ատրավմատիկ միջամտությունը կատարվում է ներանոթային ճանապարհով, երբ հատուկ քաղցկեղասպան նյութ է ներարկվում անմիջապես քաղցկեղը սնուցող արյունատար անոթի մեջ:
Կրծքագեղձում հայտնաբերված ուռուցքային գոյացության բնույթը ախտորոշելու նպատակով կատարվում է ասեղային բիոպսիա ՈՒՁՀ ուղղորդմամբ: Բիոպսիան կատարվում է նորագոյացության հյուսվածաբանական պատկերը պարզելու նպատակով:
Մակերիկամում հայտնաբերված ուռուցքային օջախը ոչնչացնելու նպատակով կատարվում է ռադիոհաճախական աբլացիա ՈՒՁՀ կամ ՀՇ ուղղորդմամբ: ՌՀԱ-ն իրականացվում է ինչպես առաջնային ուռուցքային ախտահարումների այնպես էլ մակերիկամում մետաստատիկ օջախը բուժելու նպատակով: ՌՀԱ-ն կիրառելի է այն դեպքում, երբ մակերիկամում օջախի առավելագույն չափը չի գերազանցում 4 սմ-ը: Ռադիոհաճախական աբլացիան ուռուցքի արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:
Показано 1 до 12 из 46 результатов