logo
IRG

Узнать больше

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաներ

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի գործնական ակտիվ աշխատանքը Հայաստանում սկսվել է 2013 թ-ից, երբ առաջին անգամ մեր կողմից սկսվեցին իրագործվել մինիմալ ինվազիվ միջամտություններ` ճառագայթային ախտորոշման սարքավորումների հսկողության ներքո: Առաջին միջամտություններից  էին մեխանիկական դեղնուկի ժամանակ լեղապարկի միջմաշկային դրենավորումները (Percutaneouse Drainage), ներլյարդային և արտալյարդային լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորումները (PTBD), որովայնի խոռոչի պարենխիմատոզ օրգանների (լյարդ, երիկամ) ինչպես նաև արտաօրգանային ուռուցքային ախտահարումներից ասեղային, տրեպանացիոն բիոպսիաները ՈՒՁ հսկողության ներքո, հետվիրահատական բարդությունների ժամանակ տարբեր տեղակայման վարակված հեղուկ կուտակումների միջմաշկային դրենավորող միջամտությունները:

Последние новости, Статьи

Узнайте больше о нашей клинике

Наши услуги

Начните своё здоровье с ключевыми оздоровительными услугами

Արգանդի միոմայի բուժում էմբոլիզացիայի մեթոդով

Արգանդային զարկերակների էմբոլիզացիան համարվում է արգանդի միոմայի արմատական բուժման մեթոդ, որը թույլ է տալիս պահպանել արգանդը և արգանդի վերարտադրողական ֆունկցիան։ Այս միջամտությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ: Միջամտության Էությունը միոմատոզ հանգույցների մշտական արյունազրկումն է՝ միաժամանակ պահպանելով արգանդի առողջ հատվածների արյունամատակարարումը։

Узнать больше

Թոքի ուռուցքի ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)

Թոքերում հայտնաբերված չարորակ ուռուցքային օջախները ոչնչացնելու նպատակով կատարվում է միջմաշկային տրանսթորակալ ռադիոհաճախական աբլացիա: ՌՀԱ-ն իրականացվում է ինչպես թոքի առաջնային ուռուցքային ախտահարումների, այնպես էլ մետաստատիկ օջախների բուժման նպատակով: ՌՀԱ-ն կիրառելի է այն դեպքում, երբ յուրաքանչյուր թոքում օջախների քանակը չի գերազանցում 3-ը, և օջախի առավելագույն չափը 4 սմ-ից փոքր է: Ռադիոհաճախական աբլացիան չարորակ ուռուցքի արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:

Узнать больше

Լեղուղիների ստենտավորում նիտինոլային ստենտով

Լեղուղիների անցանելիության վերկանգնման և լեղու ներքին դրենավորում ապահովելու նպատակով կատարվում է լեղուղիների նիտինոլային ստենտավորում: Այս միջամտությունը հիմնականում կատարվում է լեղուղիների ուռուցքային կոմպրեսիայի պարագայում:

Узнать больше

Վահանաձև գեղձի հանգույցների ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)

Վահանաձև գեղձում հաճախ հայնաբերվում են հանգուցատիպ գոյացություններ: Ճնշող մեծամասնության դեպքում հանգույցները բարորակ բնույթի են: Հանգույցների բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու հիմնական միջոցը բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան է: Բարորակ հանգույցների բուժական մեթոդ է համարվում հանգույցի ռադիոհաճախական աբլացիան ՈՒՁՀ ուղղորդմամբ: Ռադիոհաճախական աբլացիան հնարավորություն է ստեղծում ոչնչացնել հանգույցն առանց վիրահատական կտրվածքների դիմելու: Ռադիոհաճախական աբլացիան վահանաձև գեղձի հագույցների արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:

Узнать больше

Наш персонал

Квалифицированные специалисты, которые вносят изменения в IRG

Партнеры

xs