logo

Մակերիկամի գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 60 տարեկան

Բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն՝ գանգատվելով արտահայտված ընդհանուր թուլությունիցից, բութ ցավեր էպիգաստրալ և պորտային շրջաններում, ախորժակի կորուստից, փսխումներից, քաշի կորուստից մոտ 10 կգ՝ 3 ամսում, մաշկի հիպերպիգմենտացիայից։

Անամնեզում հիվանդը մոտ 3 տարի առաջ թոքի ադենոկարցինոմայի կապակցությամբ ստացել է 6 կուրս ք/թ բուժում, այնուհետև կատարվել է աջ թոքի ռեզեկցիա։ Մշտապես գտնվել է օնկոլոգի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։

Մոտ 3 ամիս առաջ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, ինչի կապակցությամբ հիվանդը դիմել է բժշկի։ Ախտորոշվել է առաջնային մակերիկամային անբավարարություն, ստացել է դեղորայքային բուժում։ Կատարված ՀՇ հետազոտությամբ զույգ մակերիկամներում հայտնաբերվել են նորագոյացություններ ՝ առավել հավանական մետաստատիկ ախտահարման: Բուժառուն զննվել է ուռուցքաբանի կողմից և ախտահարման բնույթը պարզելու նպատակով որոշվել է մակերիակմի գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա։

Ախտորոշման պլան

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում իրականացվել է ՈՒՁՀ քննություն, ըստ որի վիզուլաիզացվել է մակերիակմի գոյացույունը։ Որոշվել է իրականացնել մակերիակմի գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ 

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում, որն ամբողջապես ապահովում է ադեկվատ ցավազրկումն ու հիվանդի հարմարավետությունը։ ։

Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։ Բիոպտատներն ուղարկվել են հյուսվածաբանական քննության։ 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են թոքի ադենոկարցինոմայի համալիրներին ֆիբրոզ հյուսվածքում և կրակալումների ֆոնին (հավանաբար պաթոմորֆոզով պայմանավորված)։

Ախտորոշում`  մակերիկամի մետաստատիկ ախտահարում թոքի ադենոկարցինոմայի համալիրներով։