ՌՀ Ասոցիացիա
ԻՌԳ՝ Internventional Radiolgy Group
ԻՌԳ-ը բժշկական կազմակերպություն է, որը համախմբել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի լավագույն մասնագետներին Հայաստանում:
ԻՌԳ-ը մատուցում է ինտերվենցիոն ռադիոլոգիայի բարձրորակ ծառայություններ:
ԻՌԳ-ի նպատակն է ներկայացնել ինտերվենցիոն ռադիոլոգիայի գործունեությունը հայաստանյան բժշկության բնագավառում, բարձրացնել հանրության տեղեկացվածությունը նվազագույն ինվազիվ այլընտրանքային տեխնոլոգիաների, դրանց կիրառության մասին, ինչպես նաև լուսաբանել տվյալ բնագավառի միջազգային փորձառությունն ու նորությունները:
ԻՌԳ-ը համագործակցում է ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ և հանդիսանում է ՌՀԱ ինտերվենցիոն ռադիոլոգիայի մասնագիտական կառույց:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիա
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան ոչ քաղաքական, շահութ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2007 թ.: Ասոցիացիայի գործունեությունը նվիրված է ռադիոլոգիայի բնագավառում գիտական և/կամ գործնական խնդիրների լուծմանն, առողջապահության ապահովման, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելուն և այլն:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան 2017 թ.-ից Ռադիոլոգիայի եվրոպական միության ինստիտուցիոնալ անդամ միություն է:
Ասոցիացիացիայի գործունեությանը ծանոթանալու և նորություններին հետևելու համար այցելեք պաշտոնական կայք: