Դիմել բժշկի

Զստոսկրի ախտահարված զույգ օջախներից երկկողմանի ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 64 տարեկան

Անամնեզ. բուժառուն ձախ թոքի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է ձախ թոքի ստորին բլթի մասնահատում, որից հետո ստացել է քիմիաթերապևտիկ բուժում։ Բուժառուն գտնվել է ուռուցքաբանի մշտական հսկողության ներքո և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական ՀՇ քննությամբ հայտնաբերվել են զստոսկրի երկկողմանի օջախային ախտահարումներ։

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից։ Հայտնաբերված ախտահարումների բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

 

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

 

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են թոքի մետաստատիկ, չափավոր տարբերակված ադենոկարցինոմային, G2: