Դիմել բժշկի

Զստային շրջանի ավշային հանգույցի ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 49 տարեկան

Գանգատներ՝ ցավ և այտուցվածություն աջ զստային շրջանում

Անամնեզում հիվանդը 7 տարի առաջ արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։ Մոտ 6 ամիս առաջ պատահաբար ստացել է հարված աջ զստային շրջանում, որից օրեր անց ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները։ Վերջինիս կապակցությամբ կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել է փոփոխված ավշահանգույց։ Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և գոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն։ Աջ զստային շրջանում վիզուալիզացվել է փոփոխված ավշահանգույցը։

Որոշվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիան իրականացնել ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը եւ ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են արգանդի վզիկի տափակբջջային քաղկեղի մետաստազին ֆիբրոզ հյուսվածքում։