Դիմել բժշկի

Ողի օջախային ախտահարումից ասեղային տրեպան բիոպսիա ՝ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 69 տարեկան

Գանգատներ

Ցավեր ձախ աճուկային, մեջքի և ծնկան հոդի շրջաններում Անամնեզում բուժառուն նշում է վերոհիշյալ գանգատները մոտ 7-8 ամիս։ Վերջիններիս կապակցությամբ բուժառուն դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։ Կատարվել է ՀՇ և ՄՌՇ քննություններ։ Հայտնաբերվել են հիպոդենս օջախներ գրեթե բոլոր ողերում՝ առավել հավանական երկրորդային բնույթի, կապված շագանակագեղձի հիպոպլազիայի հետ։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և ախտահարման բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

 

Միջամտության ընթացքը

 

Ողերի ախտահարումներից ասեղային տրեպանացիոն բիոպսիաներ կատարելու ընթացքում երբեմն օգտագործվում են հատուկ գործիքներ՝ ոսկրային մուտք ապահովելու համար։

Միջամտությունից անմիջապես հետո կատարվել է ՀՇ քննություն՝ հետմիջամտական բարդությունները հերքելու նպատակով։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող ասեղային բիոպտատներում՝ նեոպլաստիկ ախտահարում, որի հիստիոգենեզի հստակեցման համար անհրաժեշտ է ԻՀՔ հետազոտություն:

Մեկնաբանություն

Հետազոտվող նմուշների սահմանում նեոպլաստիկ բջիջների խումբը սակավ է լայն պանելով ԻՀՔ հետազոտության համար: Տարբերակիչ ախտորոշումը ներառում է միելոմային հիվանդություն, մետաստատիկ ախտահարում՝ մասնավորապես ստամոքսի poorly cohesive carcinoma, պրոստատիկ կարցինոմա: