Դիմել բժշկի

Վերակնակապիճային շրջանի գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 59 տարեկան

Անամնեզում բուժառուն գանգատվել է ձախ աչքի երկտեսությունից, ինչի կապակցությամբ հետազոտվել է ամբուլատոր կարգով։ ՄՌՇ հետազոտությամբ հայտնաբերվել է ձախից ճակատոսկրի առաջային հատվածի փափուկ հյուսվածքային գոյացություն՝ 3,1 X 2,0 սմ , գանգոսկրերի և պարանոցային ողերի երկրորդային ախտահարումներ։

 

աչքի ուռուցքային ախտահրում

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է վերակնակապճային շրջանի ՈՒՁՀ, վիզուալիզացվել է նորագոյացությունը։ Վերջինիս բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

վերակնակապիճային շրջանի գոյացությունից բիոպսիա

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը եւ ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են պլազմատիկ-բջջային ուռուցքային ախտահարմանը (պլազմացիտոմա/միելոմային հիվանդություն):