Դիմել բժշկի

Վահանագեղձի պապիլյար կարցինոմայի բուժում՝ ռադիոհաճախական աբլացիայի միջոցով

Բուժառու՝ իգական սեռի, 43 տարեկան

Պրոֆիլակտիկ ՈՒՁՀ քննությամբ բուժառուի մոտ հայտնաբերվել է հանգույց՝ վահանագեղձի նեղուցի շրջանում։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ՝

Կատարվել է ԲԱԲՊ (բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա) , բջջաբանական հետազոտությամբ ախտորոշվել է պապիլյար կարցիոնոմա (Bethesda VI) ։

Բուժառուն զննվել է էնդոկրինոլոգի, ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, ընտրվել է գերժամանակակից բուժման մեթոդ՝ ոչնչացնել ուռուցքային հանգույցը ռադիոհաճախական աբլացիայի միջոցով։

տեսանյութ

Միջամտությունն իրականացվել է տեղային անզգայացման պայմաններում։ Միջամտության տևողություն ՝ 20 րոպե ։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից, գանգատներ չի նշել։

Միջամտությունից հետո սահմանվում է դինամիկ հսկողություն, պարբերաբար կատարվում են ՈՒՁՀ քննություններ։

ՈՒՁՀ պատկերները 1 շաբաթ անց