Դիմել բժշկի

Ուշագրավ կլինիկական դեպք՝ թոքի միկրո-մետաստատիկ օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա

Բուժառուն՝ իգական սեռի, 38 տարեկան

Անամնեզում բուժառուն աջ ձվարանի կիստայի (նեոպլաստիկ բնույթը ժխտված չէ) և էնդոմետրիոզի կապակցությամբ պլանավորվող վիրահատության նախավիրաատական շրջանում անցել է ՀՇ քննություն։

ՀՇ պատկերներով աջ թոքի S3, ձախ թոքի S5,S8,S9, S10 սեգմենտներում վիզուալիզացվել են հիպերդենս օջախներ՝ չափերով տատանվելով 0,6-1,3 սմ։

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի կողմից, և վերոհիշյալ օջախների բնույթը պարզելու նպատակով ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։ Վերջինիս կապակցությամբ բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Ընտրվել է առավել բարենպաստ դիրքում գտնվող օջախը՝ մոտ 9 մմ։ Որոշվել է իրականացնել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

 

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Պրեպարատի մակրոսկոպիկ լուսանկար

Ժամեր անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են թոքի մետաստատիկ ախտահարմանը, կրծքագեղձի ցածր տարբերակված կարցինոմայով, G3, հավանաբար HER-դրական:

Դեպքի ուշագրավությունը կայանում է նրանում, որ ՀՇ քննությամբ կրծքագեղձերում պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։