Դիմել բժշկի

Թոքի ծավալային գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառու՝ արական սեռի, 70 տարեկան

Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, դժվարաշնչություն, աջ անրակային շրջանի բութ ցավեր, որոնք ճառագայթվել են դեպի կրծքավանդակի աջ կես և մեջք։

 

Նախնական ախտորոշում

Թոքի նորագոյացություն՝ C-r ?: Աջ անրակի մետաստատիկ ախտահարում՝ կոտրվածքով։

 

ՀՇ հետազոտություն

Աջ թոքի ստորին բլթում նկարագրվում է ծայրամասային հանգուցային գոյացություն։ Աջ անրակի մարմնի միջին երրորդականում քայքայված օջախ՝ բարդացած ախտաբանական կոտրվածքով։

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերջնական ախտորոշման համար ցուցվել է աջ թոքի նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ և հյուսվածաբանական հետազոտություն։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

թոքի համակարգչային շերտագրման պատկեր

 Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

թոքի գոյացության բիոպսիա

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը եւ իմունոֆենոտիպը համապատասխանում են ինվազիվ, ցածր տարբերակված ադենոկարցինոմային, G3: