Դիմել բժշկի

Ձախ թոքի նորագոյացությունից տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա` ՀՇ ուղղորդմամբ

Հիվանդը՝ արական սեռի, 64 տ․

Նախնական ախտորոշում` Ձախ թոքի վերին բլթի խոռոչովոր նորագոյացություն։ Գլխուղեղի և աջ կողի մարմնի օջախային ախտահարումներ՝ մետաստատիկ ախտահարում?

ԿՏ հետազոտություն. Աջ թոքի վերին բլթի խոռոչավոր գոյացություն, աջից IV կողի մարմնի հաստության մեջ օստեոլիտիկ օջախ(մետաստազի կասկած, ցուցվել է օստեոցինտիգրաֆիա), ճակատային բլթի առաջային վերին և հետին վերին գալարներում օջախային ախտահարումներ։

Դիագնոստիկ պլան` Ձախ թոքի խոռոչավոր նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ԿՏ ուղղորդմամբ։

 

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

lung-biopsy

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

թոքի բիոպսիա  lung biopsy  

 

Միջամտությունը կատարվեց հիվանդի` մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 18 G տրամաչափի բիոպսիայի ասեղով` ՀՇ ուղղորդմամբ:

Միջմտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 1 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից։

Ախտաբանական ախտորոշում. հյուսվածքաբանական պատկերը և իմունային հակածնային կազմը համապատասխանում է թոքի ինվազիվ, չափավոր տարբերակված ադենոկարցինոմային, G2, առավելապես ացինար տարբերակ: