Դիմել բժշկի

Թոքի պերիֆերիկ նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝  արական սեռի, 61 տարեկան

Գանգատներ՝  հազ, դժվարաշնչություն։

Մոտ 2 ամիս առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, որոնք ժամանակի ընթացքում հարաճել են։ Նշված գանգատների կապակցությամբ բուճառուն դիմել է բժշկի, ցուցվել է ՀՇ քննություն։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

Աջ թոքի 3-րդ սեգմենտում նկարագրվում է անհարթ եզրերով, պերիֆոկալ ինֆիլտրացիայով ծավալային գոյացություն՝ 4,7x4,5սմ չափսերով, որը կիպ հարում է կոստալ պլևրային։ 3րդ սեգմենտար բրոնխն օբտուրացված է։

Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

    

   

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են թոքի ինվազիվ ադենոկարցինոմային,G3: