Դիմել բժշկի

Թոքի օջախային ախտահարման ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 62 տարեկան

Անամնեզում հիվանդը 2019թ․-ին ձախ կրծքագեղձի C-r-ի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է մաստէկտոմիա ըստ Մադենի։ Որից հետո ստացել է Տամոքսիֆեն մոտ 2 տարի։ 2021թ․-ին հիվանդի մոտ ախտորոշվել է սիգմայաձև աղու C-r, ինչի կապակցությամբ վիրահատվել է։ Կատարվել է սիգմայաձև աղու մասնակի ռեզեկցիա, ձևավորվել է կոլոստոմա։ Հիվանդը մշտապես գտնվել է ուռուցքաբանի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական հետազոտության ժամանակ կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի հայտնաբերվել է օջախային ախտահարում աջ թոքում՝ հավանական մետաստատիկ բնույթի։  Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Միջամտությունից հետո կատարվել է ՀՇ, հիվանդը 3 ժամ գտնվել է բժիշկների հսկողության տակ,  միջամտության հետ կապված որևէ բարդություն չի առաջացել։ Հիվանդը դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային հակածնային կազմը համապատասխանում են թոքի մետաստատիկ չափավոր տարբերակված կոլոռեկտալ ադենոկարցինոմային, G2: