Դիմել բժշկի

Թոքի նորագոյացության տրանսթորակալ ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 67 տարեկան

Անամնեզում բուժառուն 2 տարի առաջ միզապարկի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է միզապարկի և շագանակագեղձի ՏՈՒՌ։ Հետվիրահատական պաթոհյուսվածաբանական քննությամբ ախտորոշվել է միզապարկի ոչ ինվազիվ ուռոթելային պապիլյար կարցինոմա։ Այնուհետև ստացել է իմունոթերապիա։

Մշտապես գտնվել է օնկոլոգի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ 1 ամիս առաջ կատարված ՀՇ քննությամբ նկարագրվել է գոյացություն ձախ թոքում և գլխուղեղի բազմաօջախային ախտահարում։

Թոքի նորագոյացության ՀՇ պատկերը

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և թոքի գոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։ Կատարվել է բրոնխոսկոպիա բիոպսիայով, սակայն բավարար հետազոտման նյութ չի ստացվել։ Ցուցվել է տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա, ինչի կապակցությամբ հիվանդը դիմել է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն։

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

Մակրոպրեպարատի լուսանկարը

Միջամտությունից անմիջապես հետո կատարվել է կրծքավանդակի ՀՇ քննություն՝ միջամտության հետ կապված հավանական բարդությունները (օրինակ՝ պնևմաթորաքս) բացառելու նպատակով։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո (սլաքով նշված է բիոպսիայի ասեղի հետագիծը)

Միջամտության հետ կապված բարդություններ չկան։

Բուժառուն դուրս է գրվել կլինիկայից 2 ժամ անց՝ առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են թոքի ինվազիվ ադենոկարցինոմային: