Դիմել բժշկի

Թոքի նորագոյացության տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 72 տարեկան

Գանգատներ՝ Արտահայտված ընդհանուր թուլություն, գոտկատեղի ցավեր, որոնք ճառագայթում են դեպի աջ ստորին վերջույթ։

Մոտ 1 ամիս առաջ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները։ Կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի հայտնաբերվել է թոքերի և գլխուղեղի բազմաօջախային ախտահարում։ Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից, անց է կացվել դիստանցիոն ֆոտոնային ռադիոթերապիայի պալիատիվ կուրս։ Հայտնաբերված ախտահարման օջախների բնույթը պարզելու համար ցուցվել է բիոպսիա։

Անամնեզում հիվանդը մոտ 10 տարի առաջ ձախ հարականջային շրջանի մելանոմայի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է մելանոմայի հեռացում և պլաստիկա շրջակա հյուսվածքներով։ Այնուհետև ստացել է իմունոթերապիա, գտնվել է հսկողության տակ։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել թոքի նորագոյացության տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկեր միջատության ընթացքում

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տևողություն՝ 20 րոպե։

Ստացված բիոպտատների մակրոսկոպիկ պատկերը

Միջամտությունից հետո կատարվել է ՀՇ քննություն, միջամտության հետ կապված բարդություններ չեն դիտվել։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համապատասխանում են մելանոմայի համալիրներին թոքի հյուսվածքում։