Դիմել բժշկի

Թոքի նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 76 տարեկան

Գանգատներ՝

ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, վքնածություն։

Մոտ 10 օր առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, որոնք ժամանակի ընթացքում հարաճել են։ Նշված գանգատների կապակցությամբ բուժառուն դիմել է բժշկի, ցուցվել է ՀՇ քննություն։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

Ձախ թոքի 3-րդ սեգմենտում նկարագրվում է հարարմատային տեղակայմամբ, դեպի միջնորմ ներաճող, բլթակավոր, հետերոգեն ծավալային գոյացություն՝ ընդհանուր 4,1x3,8x 3,1 սմ չափսերով։ Գոյացության մեջ նկատվում է 3րդ սեգմենտար բրոնխի ընդհատում։

Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացմամբ, 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը տվյալ նյութի շրջանակներում համապատասխանում են թոքի ինվազիվ High Grade մանրբջջային նեյրոէնդոկրին քաղցկեղին։