Դիմել բժշկի

Թոքի պերիֆերիկ նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 65 տարեկան

Գանգատներ

Աջ գոտկային շրջանի ցավեր, հևոց, շնչարգելություն, քաշի կորուստ՝ շուրջ 4-5 կգ 1 ամսում։

Բուժառուն վերոհիշյալ գանգատների կապակցությամբ դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։ Կատարված ՀՇ քննությամբ հայտանբերվել է  պերիֆերիկ նորագոյացություն աջ թոքի վերին բլթում։

թոքի ուռուցք

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և նորագոյացության բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

  համակարգչային շերտագրում 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են թոքի ինվազիվ, խոշորբջջային նեյրոէնդոկրին կարցինոմային: