Դիմել բժշկի

Թոքի նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 36 տարեկան

 

Գանգատներ

Ընդհանուր թուլություն, ողնաշարի կրծքային և գոտկային շրջանների ցավեր

Բուժառուն վերոհիշյալ գանգատների կապակցությամբ դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։ Կատարված ՀՇ քննությամբ հայտանբերվել է թոքի ծավալուն գոյացություն՝ ողերի, թոքերի, լյարդի բազմաթիվ երկրորդային ախտահարումներով։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

թոքի քաղցկեղ

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և թոքի նորագոյացության բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

թոքի գոյացությունից բիոպսիա թոքի բիոպսիա

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող բիոպտատների հյուսվածաբանական պատկերը և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համապատասխանում են High Grade չտարբերակված սարկոմային։