Դիմել բժշկի

Թոքի նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառու՝ իգական սեռի, 73 տարեկան

 

Բուժառուն գանգատվել է ողնաշարի, գոտկային շրջանի բութ ցավերից, որոնք ճառագայթվել են դեպի ստորին վերջույթներ։

 

Նախնական ախտորոշում

Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն, թոքի նորագոյացություն՝ C-r?:

Բուժառուն գտնվել է ուռուցքաբանի մշտական հսկողության ներքո և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական ՀՇ քննությամբ հայտնաբերվել է աջ թոքի վերին բլթի S2 սեգմենտում, հորիզոնական  միջբլթային թոքամզի ընդգրկումով, անհարթ եզրագծերով ծավալային գոյացություն՝  շուրջ 2,1x1,8 սմ։

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և նորագոյացության բնույթը պարզելու նպատակով  որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

թոքի գոյացություն

 Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, ՀՇ ուղղորդմամբ։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

թոքի ՀՇ պատկեր

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2,5 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող բիոպտատի հյուսվածաբանական պատկերը եւ իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համապատասխանում են թոքի ինվազիվ G1 ադենոկարցինոմային։