Դիմել բժշկի

Թոքի կոնսոլիադացիոն զոնայի ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 45 տարեկան

Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, չոր հազ, ջերմության բարձրացում մինչև 38,5 C։

Մոտ 5 ամիս առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, որոնք ժամանակի ընթացքում հարաճել են։ Նշված գանգատների կապակցությամբ բուժառուն դիմել է թոքաբանի, ցուցվել է ՀՇ քննություն։ ՀՇ պատկերներով դիտվել է կոնսոլիդացիայի զոնա, նշաններ՝ բնորոշ ուռուցքային պրոցեսին։ Բուժառուն զննվել է ուռուցքաբանի կողմից, ցուցվել է բրոնխոսկոպիա աքցանային բիոպսիայով։

Նախնական ախտորոշում՝ թոքի կենտրենական ուռուցք։

Պաթոհյուսվածաբանական քննությամբ ուռուցքային բջիջներ չեն հայտնաբերվել։

Բուժառուին նշանակվել է հորմոնալ թերապիա՝ Մեթիպրեդով։ Ցուցվել է դինամիկ հսկողություն։ Պարբերաբար կատարվել են ՀՇ քննություններ՝ արձանագրվել է դրական դինամիկա։ Ամիսներ անց կատարված ՀՇ քննությամբ դիտվել է բացասական դինամիկա՝ կոնսոլիդացիոն զոնան մեծացել էր չափսերով, նկատվել են հարակից ավշահանգույցների մեծացում։ Բուժառուն զննվել է կրծքային վիրաբույժի և ուռուցքաբանի կողմից և ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։ Վերջինիս նպատակով բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են վերջին ՀՇ քննության պատկերները։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

Որոշվել է իրականացնել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման և ներերակային սեդացիայի պայմաններում (բուժառուի լարվածությունը դադարեցնելու նպատակով)։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

 

Միջամտությունից հետո բուժառուի մոտ ի հայտ են եկել ջերմության բարձրացում և դողէրոցք, որոնք ժամեր անց դադարել են։ Բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը առավել  համատեղելի է թոքային և ֆիբրոզ հյուսվածքին՝ արտահայտված բորբոքային փոփոխություններով, առավել համատեղելի գերզգայունության թոքաբորբի/էկզոգեն ալերգիկ ալվեոլիտի հետ։ Հետազոտվող նյութի սահմաններում ուռուցքային ախտահարման նշաններ չեն հայտնաբերվում։