Դիմել բժշկի

Թոքի գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 63 տարեկան

Մոտ 1,5 ամիս առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել ընդհանուր թուլություն, հազ և խորխարտադրություն։ Նշված գանգատների կապակցությամբ ցուցվել է ՀՇ քննություն։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

Աջ թոքի վերին բլթում վիզուալիզացվում է անհարթ եզրագծերով գոյացություն՝ 7,8 x 5,7x 5,4 սմ, որի մեջ դիտվում է սուբսեգմենտար բրոնխների ընդհատում։ Նմանատիպ ավելի փոքր գոյացություն դիտվում է նաև ձախից՝ առավել հատկանշական երկրորդային գենեզի։

Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

      

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են են թոքի SMARCA 4-deficient չտարբերակված ուռուցքին։