Դիմել բժշկի

Թոքի նորագոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 72 տարեկան

Գանգատներ

Ընդհանուր թուլություն, հազ, խորխարտադրություն, կրծքավանդակի աջ կեսի բութ ցավեր

Անամնեզում բուժառուն վերոհիշյալ գանգատների կապակցությամբ հետազոտվել է ամբուլատոր կարգով։ Կատարված ՀՇ քննությամբ նկարագրվել են քայքայված կոնսոլիդացիայի զոնաներ թոքերում, ձախ թոքում հիպերդենս օջախներ՝ հավանական երկրորդային բնույթի։

ՀՇ հետազոտություն

թոքի քաղցկեղ toqi qaxckex

Նախնական ախտորոշում

Թոքի նորագոյացություն՝ C-r ?: 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, ախտահարման բնույթը պարզելու նպատակով  ցուցվել է աջ թոքի նորագոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ և հյուսվածաբանական հետազոտություն։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

թոքի ուռուցքի բիոպսիա թոքի գոյացությունից բիոպսիա

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 3 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ֆիբրոզ հյուսվածքում ինվազիվ առանց եղջրացման տափակբջջային քաղցկեղին։