Դիմել բժշկի

Թոքերի երկկողմանի դիսեմինացված ախտահարումից տրանսթորակալ ասեղային բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 52 տարեկան

Գանգատներ՝ Ընդհանուր թուլություն, հազ՝ լորձային բնույթի արտադրությամբ, բութ ցավեր մեջքի շրջանում։

Վերոհիշյալ գանգատները հիվանդի մոտ ի հայտ են եկել մոտ 6 ամիս առաջ։ Հիվանդը զննվել է թոքաբանի և ալերգոլոգի կողմից, նշանակվել են հակաալերգիկ պրեպարատներ։ Ժամանակի ընթացքում գանգատները հարաճել են, ինչի կապակցությամբ կատարվել է ՀՇ քննություն։

Հայտնաբերվել է թոքերի երկկողմանի դիսեմինացված ախտահարում։

Հիվանդը զննվել է կրծքային վիրաբույժի կողմից, և ախտահարման բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

Դեղին սլաքներով ցուցադրված է բիոպսիայի ասեղը։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տևողություն՝ 30 րոպե։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

Ախտորոշում` Աջ թոքի ինվազիվ, ցածր տարբերակված ադենոկարցինոմա, G3: