Դիմել բժշկի

Լեղածորան- բարակ աղիքային բերանակցման նեղացման բալոն-լայնացում և խոլանգիոստոմայի ձևավորում

Բուժառուն՝ արական սեռ, 19 տարեկան

 

Ախտորոշում

Մեխանիկական դեղնուկ, վիճակ լեղածորանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններից, լեղածորան-բարակ աղիքային բերանակցման ձևավորումից հետո: Բերանակցման նեղացում (ստրիկտուրա), լեղուղիների բորբոքում (խոլանգիտ)։

 

Բուժական պլան

Բուժառուն զննվել է վիրաբույժի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և հաշվի առնելով մեխանիկական դեղնուկի առկայությունը, լեղածորան-բարակ աղիքային բերանակցման նեղացման առկայությունը՝ որոշվել է կատարել լեղածորան- բարակ աղիքային բերանակցման բալոնային լայնացում և արտաքին-ներքին խոլանգիոստոմայի ձևավորում ՈւՁՀ և ռենտգեն ուղղորդմամբ:

Կատարվեց ներլյարդային լեղուղիների միջմաշկային պունկցիա և կատետերիզացիա: Ռենտգեն-խոլանգիոգրաֆիայով վիզուալիզացվեցին բոլոր ներլյարդային լեղուղիները մինչև լեղածորան-բարակ աղիքային բերանակցման շրջան:

մեխանիկական դեղնուկ

Կատարվեց նեղացած հատվածի ռեկանալիզացիա և բալոնային լայնացում:

 

ռեկանալիզացիա բալոնային դիլատացիա

 

Այնուհետև կատարվեց լեղուղիների արտաքին-ներքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմայի ձևավորում:

 

խոլանգիոստոմայի ձևավորում լեղուղիների արտաքին ներքին ՄՄԽՍ

 

Միջամտությունից 6 ժամ անց բուժառուն դուրս գրվեց ստացիոնարից բավարար վիճակում՝ մնալով ինտերվենցիոն ռադիոլոգի դինամիկ հսկողության ներքո: Բուժառուին նշանակվեց պահպանողական թերապիա:

 

Ուշադրություն. մեխանիկական դեղնուկը, ժամանակին չբուժելու դեպքում, կարող է հանգեցնել լյարդի լուրջ վնասման՝ երկրորդային բիլիար ցիրոզի զարգացման, որն իր հերթին հանգեցնում է լյարդի տոտալ դիսֆունկցիայի, ինչը կարող է ավարտվել մահով: Վերոնշյալ բարդությունների կանխման նպատակով հարկավոր է անհետաձգելի կարգով կատարել լեղու հոսքը ապահովող ԻՌ միջամտություններ:

ԵՂԵՔ ԱՌՈՂՋ...