Դիմել բժշկի

Սրբոսկրի օջախային ախտահարումից ասեղային տրեպան բիոպսիա ՝ՀՇ ուղղորդմամբ

 Բուժառուն՝ արական սեռի, 63 տարեկան

Գանգատներ՝  ընդհանուր թուլություն, հազ, ցավեր մեջքի և ստորին վերջույթների շրջաններում։

Անամնեզում բուժառուն նշում է վերոհիշյալ գանգատները մոտ 1 ամիս, ինչի կապակցությամբ դիմել է բժշկի և հետազոտվել է ամբուլատոր կարգով։ Կատարվել է ՀՇ քննություն։

ՀՇ քննությամբ նկարագրվել է ձախ թոքի պերիֆերիկ նորագոյացություն, ոսկրերի բազմաթիվ օջախային ախտահարումներ՝ հավանական երկրորդային բնույթի։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և ախտահարման բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել սրբոսկրի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունից անմիջապես հետո կատարվել է ՀՇ քննություն՝ հետմիջամտական բարդությունները հերքելու նպատակով։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ոսկրային հյուսվածքում թոքի ինվազիվ ադենոկարցինոմայի մետաստատիկ համալիրներին,G3։