Դիմել բժշկի

Սակրալ շրջանի գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան

Գանգատներ՝ սրբոսկրի շրջանի և ձախ ս/վ բութ ցավեր և այտուցվածություն։

Իրեն հիվանդ է համարում մի քանի ամիս, երբ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, որոնք ժամանակի ընթացքում հարաճել են։ Հիվանդը դիմել է տարբեր բուժհաստատություններ, ստացել է կոնսերվատիվ բուժում, սակայն գանգատները պահպանվել են։ Կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել է գոյացություն սակրալ շրջանում։

 

Ախտորոշման պլան

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և ուռուցքի բնույթի պարզման և ճշգրիտ իմունոֆենատիպավորման նպատակով ցուցվել է բիոպսիա։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները տվյալ նյութի շրջանակներում առավել համատեղելի են թոքի ադենոկարցինոմայի համալիրների հետ ֆիբրոզ հյուսվածքում, էնտերիկ տարբերակման տեղամասով։