Դիմել բժշկի

Ռադիոհաճախական աբլացիան՝ լյարդաբջջային քաղցկեղի բուժման մեթոդ

Բուժառուն՝ արական սեռի, 54 տարեկան

Լյարդի ցիռոզով բուժառուի մոտ սկրինինգային  ՈՒՁՀ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է լյարդի S2 սեգմենտի օջախային ախտահարում։ Ցուցվել է ՀՇ քննություն։

Հաշվի առնելով բուժառուի մոտ լյարդի ցիռոզի առկայությունը, ՀՇ առանձնահատկությունները և լաբորատոր քննություններով հայտնաբերված ալֆա-ֆետոպրոտեինի (լյարդաբջջային քաղցկեղի մարկեր) բարձր մակարդակը՝ ախտորոշվեց հեպատոցելյուլար կարցինոմա( լյարդաբջջային քաղցկեղ)։

Հեպատոցելյուլար կարցինոմայի դեպքում կոնտրաստ նյութով իրականացված ՀՇ քննությամբ ուռուցքային օջախը զարկերակային փուլում լիարժեք կլանում է կոնտրաստ նյութը(հստակ վիզուալիզացվում է), իսկ երակային փուլում դատարկվում է ամբողջությամբ (չի վիզուալիզացվում)։

 

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից։ Հաշվի առնելով հեպատոցելյուլար կարցինոմայի բուժման ժամանակակից մոտեցումները (“BCLC-Barcelona Clinic Liver Cancer” Staging), որոշվել է կատարել լյարդի S2 սեգմենտի ախտահարման օջախի ռադիոհաճախական աբլացիա։ 

ՈՒՁ ուղղորդմամբ, տեղային անզգայացման տակ, ՌՀԱ էլեկտրոդներով թիրախավորվեց լյարդի S2 սեգմենտի եզակի ախտահարման օջախը, կատարվեց ռադիոհաճախական աբլացիայի 2 ապլիկացիա՝ համապատասխան սխեմայով։

 

​​​​​​

Միջամտությունից ժամեր անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից առանց գանգատներ նշելու։

2 օր անց կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի հետաբլացիոն զոնան գնահատվել է լիարժեք և ամբողջովին ընդգրկել է նախկինում առկա ախտահարման օջախը։