Դիմել բժշկի

Պարայուգուլյար (լծերակին հարակից) գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 56 տարեկան

Մոտ 3 ամիս առաջ բուժառուն առաջին անգամ շոշափել է գոյացություն աջ պարայուգուլյար շրջանում։ Վերջինս ժամանակի ընթացքում սկսել է մեծանալ։ Կատարվել են ՈՒՁՀ և ՀՇ քննություններ, հայտնաբերվել են մեծացած ավշահանգույցներ անութափոսում։

Բուժառուն զննվել է գլխի և պարանոցի վիրաբույժի կողմից, կատարվել է պարայուգուլյար գոյացության և անութափոսի ավշահանգույցի պունկցիոն-ասպիրացիոն բիոպսիա։ Բջջաբանական քննությամբ ախտորոշվել է ռեակտիվ լիմֆադենիտ։ Վերջնական ախտորոշման հաստատման և օնկոլոգիական պրոցեսը բացառելու նպատակով ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա, ինչի կապակցությամբ բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն։

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն։

Որոշվել է իրականացնել պարայուգուլյար նորագոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունից 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից, առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են դիֆուզ խոշորբջջային B-բջջային լիմֆոմային։