Դիմել բժշկի

Ներլյարդային խոլանգիոսկոպիա

Բուժառուն՝ իգական սեռի, 67 տարեկան

Անամնեզում բուժառուն մեխանիկական դեղնուկի կապակցությամբ ստենտավորվել է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում՝ տեղադրվել է  ընդհանուր լեղածորանի նիտինոլային ստենտ։ Ամիսներ անց ի հայտ են եկել  մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն, մեզի գույնի  մգեցում և կղանքի անգունացում։ Վերոհիշյալ գանգատների կապակցությամբ կրկնակի անգամ զննվել է, ի հայտ է եկել մեխանիկական դեղնուկի պատկեր։ Մեխանիկական դեղնուկի կապակցությամբ կատարվել է կրկնակի երկկողմանի ( բիլատերալ) միջմաշկային միջլյարդային խոլանգիոստմաների ձևավորում։ Կլացկինի ուռուցքի և առաջնային սկլեռոզացնող խոլանգիտի միջև տարբերակիչ ախտորոշում իրականացնելու  նպատակով Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում ցուցվել է ներլյարդային լեղուղիների անտեգրադ խոլանգիոսկոպիա։

Ախտորոշման պլան

Մեխանիկական դեղնուկի կարգավորման ֆոնին որոշվել է կատարել երկկողմանի անտեգրադ խոլանգիոսկոպիա ( ներլյարդային լեղուղիների դիտում)։

խոլանգիոսկոպիա  խոլանգիոսկոպիա

Միջամտությունը կատարվել է վիրասրահում, ընդհանուր անզգայացման պայմաններում։

խոլանգիոսկոպիա, ԻՌԳ  խոլանգիոսկոպիա, ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն

Ճկուն խոլանգիոսկոպի օգնությամբ զննվել են ներլայարդային լեղուղիները, ուռուցքային ախտահարման նշաններ չեն վիզուալիզացվել։ Պատկերը նման է առաջնային սկլեռոզացնող խոլանգիտին։ 

  

        

սկլերոզացնող խոլանգիտ  սկլերոզացնող խոլանգիտ

Ախտորոշում՝ առաջնային սկլերոզացնող խոլանգիտ։