Դիմել բժշկի

Միջընդերքի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 74 տարեկան

Գանգատներ՝ որովայնի ստորին հատվածների բութ ցավեր, սրտխառնոց։

Վերոհիշյալ գանգատների կապակցությամբ բուժառուն ամբուլատոր կարգով հետազոտվել է, կատարվել է ՀՇ հետազոտություն։ Որովայնի խոռոչում՝ գերազանցապես ստորին շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ հյուսվածքային գոյացություններ։

 

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից։ Հայտնաբերված գոյացությունների բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

         ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը համապատասխանում է ինվազիվ/մետաստատիկ, ցածր տարբերակված ադենոկարցինոմային, G3: Առավել հավանական է առաջնային տեղակայումը ստամոքսում։