Դիմել բժշկի

Միջնորմի ծավալային նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 68 տարեկան

Մոտ 2 ամիս առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել ընդհանուր թուլություն, կրծքավանդակի ձախ կեսում դիսկոմֆորտի զգացողություն և բութ ցավեր, որոնք ճառագայթում են պարանոցի ձախ կես, ջերմության բարձրացում մինչև 38 C ։ Նշված գանգատների կապակցությամբ ցուցվել է ՀՇ քննություն։

ՀՇ եզրակացություն՝

Վերին միջնորմում ձախից նկարագրվում է ծավալային փափուկհյուսվածքային նորագոյացություն ՝ 8,3x8,0x 6,8 սմ չափսերով։

Ախտորոշման պլան

Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային հակածնային կազմը համապատասխանում են թոքի մանրբջջային նեյրոէնդոկրին կարցինոմային։