Դիմել բժշկի

Լյարդի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 51 տարեկան

Գանգատներ

Հոգնածություն, թուլություն, քաշի կորուստ՝ 2-3 ամսում մոտ 8 կգ։

Նշված գանգատների կապակցությամբ բուժառուն հետազոտվել է ամբուլատոր կարգով։ ՀՇ քննությամբ հայտնաբերվել է ստամոքսի ներլուսանցքային հանգուցանման հաստացում, լյարդի և ձախ թոքի տարբեր սեգմենտներում օջախներ՝ հավանաբար մետաստատիկ բնույթի։ Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և գոյացությունների բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ։ Որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը եւ ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են թոքի High Grade ադենոկարցինոմայի համալիրներին լյարդի հյուսվածքում։